ԱՄՆ-ը գործեր է հարուցել մի շարք ռուս օլիգարխների, այդ թվում՝ ՎՏԲ-ի ղեկավար Անդրեյ Կոստինի դեմ

Լուրեր

07.11.2026 | 11:33
ԱԺ վարչատնտեսական վարչության պետի նկատմամբ ծառայողական քննություն է նշանակվել
07.11.2026 | 11:11
Նավթի գները նվազել են
07.11.2026 | 10:54
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
07.11.2026 | 10:33
Ռոբերտ Փիլիպոսյանը՝ կայծակնային շախմատի Մ-20 ԱԱ-ի բրոնզե մեդալակիր
07.11.2026 | 10:22
Արմեն Գրիգորյանը վերընտրվել է Գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի անդամ
07.11.2026 | 09:42
Հայաստանը, ԱՄՆ-ն և Ադրբեջանը սկսել են TRIPP-ի տեխնիկական պլանավորման աշխատանքները
07.11.2026 | 09:30
Նորբերտո Բրիասկո Բալեկյանը գոլ է խփել Արգենտինայի առաջնությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
06.11.2026 | 22:08
2027 թվականին Սևանի ափին ճեմուղի կկառուցվի, Ստեփանավանում՝ 15 բազմաբնակարան շենք․ նախատեսվում է 5,1 մլրդ դրամ
06.11.2026 | 21:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.11.2026 | 21:40
ԱՄՆ-ում ընտրություններից հետո ՏՏ ընկերությունները միլիարդավոր դոլարներ են կորցրել
Բոլորը

Ուկրաինա Ռուսաստանի ներխուժման երկրորդ տարելիցից առաջ ԱՄՆ-ն հայտարարել է մի քանի ռուս օլիգարխների դեմ դատական ​​գործընթացի մասին, փոխանցում է DW-ի ռուսական ծառայությունը։

«Արդարադատության նախարարությունն ավելի, քան երբևէ պարտավորված է կասեցնել փողի ապօրինի հոսքը, որը խթանում է Պուտինի պատերազմը և պատասխանատվության ենթարկել նրանց, որոնք շարունակում են աջակցել նրան»,- ասել է ԱՄՆ գլխավոր դատախազը:

Նա հայտարարել է իր գերատեսչության կողմից ձեռնարկված մի շարք միջոցների մասին՝ ապահովելու համար քրեական հետապնդումը և ակտիվների առգրավումը «Կրեմլի համար կարևոր ռուս ռազմական խաղացողներից»։

Մասնավորապես, հաղորդվում է, որ Վաշինգտոնում, Ֆլորիդա ու Ջորջիա նահանգներում գործեր են հարուցվել մի շարք օլիգարխների նկատմամբ, այդ թվում՝ Ռուսաստանի մեծությամբ երկրորդ ՎՏԲ բանկի ղեկավար Անդրեյ Կոստինի դեմ։ Կոստինը մեղադրվում է, մասնավորապես, փողերի լվացման և պատժամիջոցներից խուսափելու համար։ Նրան են պատկանում երկու զբոսանավ, որոնց ընդհանուր արժեքը, ըստ ԱՄՆ Արդարադատության նախարարության, ավելի քան 125 միլիոն եվրո է։

Արդարադատության նախարարության ներկայացուցիչները զեկուցել են նաև «KleptoCapture» միջգերատեսչական աշխատանքային խմբի աշխատանքի արդյունքների մասին, որը ձևավորվել է 2022 թվականի մարտին՝ պատժամիջոցներից խուսափելու դեմ պայքարելու նպատակով։

The Washington Post-ի փոխանցմամբ՝ մամուլի ասուլիսի ժամանակ պաշտոնապես հայտարարվել է Անդրեյ Կոստինի նկատմամբ պատժամիջոցների խախտման համար հեռակա մեղադրանք առաջադրելու մասին։

ԱՄՆ Արդարադատության նախարարությունը նաև հայտնել է, որ իշխանությունները ձերբակալել են «Открытие» բանկի նախկին համասեփականատեր Վադիմ Բելյաևին, որը Նյու Յորք տեղափոխվելուց հետո ազգանունը փոխել է Վոլֆսոնի։ Նրա հետ միասին ձերբակալվել է ԱՄՆ քաղաքացի Գեննոն Բոնդը։ Նախարարության հաղորդագրության մեջ ասվում է, որ Բելյաևը և Բոնդը մասնակցել են ՎՏԲ-ի ղեկավար Անդրեյ Կոստինի դեմ պատժամիջոցներից խուսափելու սխեմային, որը սահմանվել էր 2018 թվականին։ Մասնավորապես, Արդարադատության նախարարությունը պնդում է, որ նրանք օգնել են վերահսկել Կոստինի ունեցվածքը Կոլորադոյի Ասպեն առողջարանային քաղաքում և նույնիսկ նախապատրաստել դրա վաճառքը:

Ըստ իշխանությունների՝ Կոստինը տունը ձեռք է բերել 2010 թվականին 13,5 մլն դոլարով, սակայն ունեցվածքը ներառվել  է ԱՄՆ Ֆինանսների նախարարության արտաքին ակտիվների վերահսկողության գրասենյակի պատժամիջոցների ցուցակում։

Գերատեսչության տվյալներով՝ ՎՏԲ-ի ղեկավարը մտադիր էր գույքը վաճառել 12 մլն դոլարով։ ԱՄՆ Արդարադատության նախարարությունը Կոստինին հեռակա մեղադրել է սահմանափակող միջոցները խախտելու և փողերի լվացման մեջ։

ԱՄՆ-ը Կոստինի դեմ պատժամիջոցներ էր սահմանել նաև 2018 թվականի ապրիլի 6-ին։ Նրանցից զատ՝ պատժամիջոցների ցուցակում ներառվել էին ևս 37 ռուս գործարարներ, պաշտոնյաներ, ընկերություններ։

Իր հայտարարության մեջ ԱՄՆ Ֆինանսների նախարարությունը նշել է, որ սահմանափակումները մտցվել են՝ «ի պատասխան ամբողջ աշխարհում Ռուսաստանի կառավարության չարամիտ գործողությունների, որոնք շարունակվում են և դառնում ավելի լկտի»: