«Բարսելոնայի» նախկին ֆուտբոլիստ Դանի Ալվեսը 4,6 տարվա ազատազրկման է դատապարտվել

Լուրեր

07.11.2026 | 11:33
ԱԺ վարչատնտեսական վարչության պետի նկատմամբ ծառայողական քննություն է նշանակվել
07.11.2026 | 11:11
Նավթի գները նվազել են
07.11.2026 | 10:54
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
07.11.2026 | 10:33
Ռոբերտ Փիլիպոսյանը՝ կայծակնային շախմատի Մ-20 ԱԱ-ի բրոնզե մեդալակիր
07.11.2026 | 10:22
Արմեն Գրիգորյանը վերընտրվել է Գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի անդամ
07.11.2026 | 09:42
Հայաստանը, ԱՄՆ-ն և Ադրբեջանը սկսել են TRIPP-ի տեխնիկական պլանավորման աշխատանքները
07.11.2026 | 09:30
Նորբերտո Բրիասկո Բալեկյանը գոլ է խփել Արգենտինայի առաջնությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
06.11.2026 | 22:08
2027 թվականին Սևանի ափին ճեմուղի կկառուցվի, Ստեփանավանում՝ 15 բազմաբնակարան շենք․ նախատեսվում է 5,1 մլրդ դրամ
06.11.2026 | 21:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.11.2026 | 21:40
ԱՄՆ-ում ընտրություններից հետո ՏՏ ընկերությունները միլիարդավոր դոլարներ են կորցրել
Բոլորը

Բրազիլացի ֆուտբոլային աստղ, «Բարսելոնա» ակումբի նախկին խաղացող Դանի Ալվեսը մեղավոր է ճանաչվել երիտասարդ կնոջ նկատմամբ սեռական ոտնձգությունների մեջ և դատապարտվել է չորս տարի վեց ամիս Ժամկետով ազատազրկման, հաղորդում է Euronews-ը։

Դատարանը հաստատել է, որ Ալվեսը սեռական ոտնձգություն է կատարել իր զոհի նկատմամբ 2022 թվականի դեկտեմբերի 31-ի առավոտյան։ Տուժողն ասել է, որ իրեն բռնաբարել են Բարսելոնայի էլիտար գիշերային ակումբի զուգարանում:

Նահանգի դատախազները պահանջել էին 9 տարվա ազատազրկում Ալվեսի համար, մինչդեռ մեղադրող կողմի փաստաբանները պահանջում էին 12 տարվա ազատազրկում։ Ալվեսի պաշտպանական կողմը խնդրել է արդարացնել նրան կամ, մեղավոր ճանաչելու դեպքում, մեկ տարվա ազատազրկման դատապարտել, գումարած տուժողին 50 հազար եվրո փոխհատուցում վճարել։

Ալվեսը բանտում է 2023 թվականի հունվարի 20-ին ձերբակալությունից հետո։ Տուժողը նահանգային դատախազներին պատմել  է, որ պարել է Ալվեսի հետ և պատրաստակամորեն մտել գիշերային ակումբի զուգարան, բայց հետո, երբ ցանկացել է հեռանալ, ֆուտբոլիստը փակել է իր ճանապարհը։ Նրա խոսքով՝ ֆուտբոլիստն ապտակել է իրեն, վիրավորել ու ստիպել սեռական հարաբերություններ ունենալ իր կամքին հակառակ։

Ալվեսը կալանքի տակ եղած ժամանակ փոխել է իր ցուցմունքը. սկզբում նա հերքում էր, որ կնոջ սեռական կապ է ունեցել, իսկ հետո խոստովանել է, որ սեռական հարաբերություններ են եղել, բայց, ըստ նրա, փոխադարձ համաձայնությամբ։ Ալվեսը հայտարարել է, որ փորձել է փրկել իր ամուսնությունը՝ ի սկզբանե չխոստովանելով:

Դատավարության ընթացքում պաշտպանական կողմը նաև փորձել է ապացուցել, որ Ալվեսը հարբած է եղել, երբ հանդիպել է տուժողին։

Դատարանի որոշումը կարող է բողոքարկվել։