Զատուլինը հայտարարել է, որ ԼՂ-ում ռուս խաղաղապահների առաքելությունը շարունակելու հիմքեր կան

Լուրեր

06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
Բոլորը

Հիմքեր կան Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների առաքելությունը շարունակելու համար, նրանց ներկայությունը Ղարաբաղի հայերի պատմամշակութային ժառանգության պահպանման որոշակի երաշխիք կտա։ Այս մասին ասել է ՌԴ Պետդումայի ԱՊՀ հարցերով կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը НСН-ին տված հարցազրույցում։

Նա կարծում է, որ ռուս խաղաղապահները չպետք է դուրս բերվեն Արցախից։

«Ներկայիս պայմանները բարենպաստ չեն հայ բնակչության վերադարձի համար։ Բայց ինքնին վերադարձը և այն փաստը, որ հարյուրավոր տարիներ հայեր են ապրել Լեռնային Ղարաբաղում, չեն կարող դեն նետվել: Եթե Ադրբեջանի ղեկավարությունը ողջ աշխարհի աչքում քաղաքակիրթ երեւալու բարի կամք ու ցանկություն ունի, պետք է այդ մասին մտածի։ Դրա համար միանգամայն հնարավոր է, որ մեր խաղաղապահներն անհրաժեշտ լինեն, քանի որ վերադարձողների համար սա որոշակի երաշխիք է և որոշակի երաշխիք է պատմամշակութային ժառանգության պահպանման համար»,- ասել է Զատուլինը։

Նա նշել է, որ Լեռնային Ղարաբաղի հայերը չեն ցանկանում վերադառնալ, քանի որ այնտեղ ապրելու համար անհրաժեշտ կլինի ստանալ ադրբեջանական անձնագիր։ Պատգամավորի խոսքով՝ ղարաբաղցիները մտահոգված են, որ Ադրբեջանի քաղաքացիություն ստանալուց հետո հետագայում ստիպված են լինելու պայքարել հայկական բանակի դեմ։

«Լեռնային Ղարաբաղի տարածքից հայ բնակչության հեռանալով այս տարածքից չեն անհետացել ո՛չ պատմական, ո՛չ կրոնական հուշարձանները, ո՛չ էլ գույքը, որ բնակիչները ստիպված են եղել թողնել»,- ասել է Զատուլինը։