Ադրբեջանն ու ԱՄՆ-ն ընդլայնում են էներգետիկ ոլորտում համագործակցությունը

Լուրեր

07.11.2026 | 11:33
ԱԺ վարչատնտեսական վարչության պետի նկատմամբ ծառայողական քննություն է նշանակվել
07.11.2026 | 11:11
Նավթի գները նվազել են
07.11.2026 | 10:54
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
07.11.2026 | 10:33
Ռոբերտ Փիլիպոսյանը՝ կայծակնային շախմատի Մ-20 ԱԱ-ի բրոնզե մեդալակիր
07.11.2026 | 10:22
Արմեն Գրիգորյանը վերընտրվել է Գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի անդամ
07.11.2026 | 09:42
Հայաստանը, ԱՄՆ-ն և Ադրբեջանը սկսել են TRIPP-ի տեխնիկական պլանավորման աշխատանքները
07.11.2026 | 09:30
Նորբերտո Բրիասկո Բալեկյանը գոլ է խփել Արգենտինայի առաջնությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
06.11.2026 | 22:08
2027 թվականին Սևանի ափին ճեմուղի կկառուցվի, Ստեփանավանում՝ 15 բազմաբնակարան շենք․ նախատեսվում է 5,1 մլրդ դրամ
06.11.2026 | 21:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.11.2026 | 21:40
ԱՄՆ-ում ընտրություններից հետո ՏՏ ընկերությունները միլիարդավոր դոլարներ են կորցրել
Բոլորը

ԱՄՆ-ում գտնվող Ադրբեջանի էներգետիկայի նախարար  Փարվիզ Շահբազովը Վաշինգտոնում հանդիպումներ է ունեցել ամերիկյան բարձրաստիճան պաշտոնյաների հետ։ Մասնավորապես, նա հանդիպել է ԱՄՆ նախագահի՝ կլիմայի փոփոխության հարցերով հատուկ ներկայացուցչի տեղակալ Ռիկ Դյուկի և էներգետիկ ռեսուրսների գծով պետքարտուղարի օգնական Ջեֆրի Պայետի հետ։

«ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցչի հետ հանդիպման ժամանակ քննարկվել է Ադրբեջանի կուրսը՝ COP29-ում իր նախագահության ընթացքում «կանաչ էներգիային» անցումն արագացնելը, «կանաչ էներգետիկ միջանցքում» ԱՄՆ-ի հետ համագործակցությունը»,- ասվում է Էներգետիկայի նախարարության հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ հանդիպմանը քննարկվել է նաև ԱՄՆ-ի հետ համագործակցության հարցը Ադրբեջանի, Վրաստանի, Ռումինիայի և Հունգարիայի միջև «կանաչ էլեկտրաէներգիայի» և «կանաչ գազի» արտահանման համար «կանաչ էներգետիկ միջանցքի» ստեղծման գործում։

Պայետի հետ հանդիպմանը քննարկման հիմնական թեման էներգակիրների դիվերսիֆիկացնող ենթակառուցվածքների զարգացումն է եղել, ինչպիսին է Հարավային գազային միջանցքը էներգետիկ անվտանգության ժամանակակից մարտահրավերների համատեքստում:

«Նշվել է, որ Ադրբեջանը ներկայում գազ է մատակարարում 8 երկրների, գազի լրացուցիչ մատակարարումները պահանջում են «Համերաշխության օղակի» թողունակության ավելացում՝ Հարավային գազային միջանցքի հետ մեկտեղ։ Ինչպես միջանցքի առաջին փուլում, այնպես էլ ընդլայնման փուլում որոշվել է համագործակցել ԱՄՆ-ի հետ»,- ասվում է հայտարարության մեջ։

ԱՄՆ նախագահի հատուկ հարցերով օգնական Սառա Լադիսլավի հետ հանդիպմանը ադրբեջանական պատվիրակությունը քննարկել է տարածաշրջանային և միջազգային նշանակության էներգետիկ նախագծերի իրականացման երկարաժամկետ համագործակցության հարցեր։ Միաժամանակ, նշվել է Հարավային գազային միջանցքի դերը։

Հանդիպում է տեղի ունեցել նաև ԱՄՆ էներգետիկայի նախարար Ջենիֆեր Գրենհոլմի հետ։ Կողմերը քննարկել են համագործակցությունը կանաչ էներգետիկ միջանցքների՝ «Կասպից-Սև ծով-Եվրոպա» և «Կենտրոնական Ասիա-Ադրբեջան-Եվրոպա» շրջանակում:

Հավելենք, որ Շահբազովի այս այցի ֆոնին փետրվարի 16-18-ը Մյունխենի անվտանգության համաժողովի ընթացքում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել էր ԱՄՆ նախագահի գլոբալ ենթակառուցվածքների և էներգետիկ անվտանգության հարցերով հատուկ համակարգող Ամոս Հոխշտեյնի հետ։ Կողմերը քննարկել էին համաշխարհային շուկաներ ադրբեջանական ածխաջրածինների մատակարարման և «Միջին միջանցքի» զարգացման, ինչպես նաև COP29-ի անցկացման շրջանակներում համագործակցության հարցեր։

Էմմա Չոբանյան