ԱՄՆ-ն իր դաշնակիցներին զգուշացրել է, որ ՌԴ-ն տիեզերք միջուկային զենք կարձակի այս տարի

Լուրեր

07.11.2026 | 11:33
ԱԺ վարչատնտեսական վարչության պետի նկատմամբ ծառայողական քննություն է նշանակվել
07.11.2026 | 11:11
Նավթի գները նվազել են
07.11.2026 | 10:54
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
07.11.2026 | 10:33
Ռոբերտ Փիլիպոսյանը՝ կայծակնային շախմատի Մ-20 ԱԱ-ի բրոնզե մեդալակիր
07.11.2026 | 10:22
Արմեն Գրիգորյանը վերընտրվել է Գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի անդամ
07.11.2026 | 09:42
Հայաստանը, ԱՄՆ-ն և Ադրբեջանը սկսել են TRIPP-ի տեխնիկական պլանավորման աշխատանքները
07.11.2026 | 09:30
Նորբերտո Բրիասկո Բալեկյանը գոլ է խփել Արգենտինայի առաջնությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
06.11.2026 | 22:08
2027 թվականին Սևանի ափին ճեմուղի կկառուցվի, Ստեփանավանում՝ 15 բազմաբնակարան շենք․ նախատեսվում է 5,1 մլրդ դրամ
06.11.2026 | 21:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.11.2026 | 21:40
ԱՄՆ-ում ընտրություններից հետո ՏՏ ընկերությունները միլիարդավոր դոլարներ են կորցրել
Բոլորը

Ռուսաստանը կարող է միջուկային զենք կամ կեղծ մարտագլխիկ տեղակայել տիեզերքում արդեն այս տարի: Այդ զինատեսակների թիրախները կլինեն այլ պետությունների արբանյակները։ Այս մասին ԱՄՆ-ն զգուշացրել է իր դաշնակիցներին, Bloomberg-ին հայտնել են իրազեկ աղբյուրները։

Ըստ աղբյուրների՝ Ռուսաստանը չի ծրագրում տիեզերքում որևէ ուղեծրային զենք պայթեցնել, սակայն վթարի վտանգ կա: Վաշինգտոնը գնահատում է, որ հնարավոր միջուկային պայթյունը կարող է ազդել արբանյակների մոտ մեկ երրորդի վրա և վնասել Երկրի վրա գտնվող կապի համակարգերը:

Ընդհանուր առմամբ, ուղեծրում կա մոտ 7800 ակտիվ արբանյակ, համաձայն ՄԱԿ-ի Տիեզերական գործերի գրասենյակի տվյալների:

Միջուկային զենքի՝ ուղեծրում տեղադրելը կխախտի 1967 թվականի Տիեզերքի մասին պայմանագիրը, որը ստորագրել է Ռուսաստանը: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը փետրվարի 20-ին հայտարարել է, որ Մոսկվան չի նախատեսում տիեզերքում միջուկային զենք տեղակայել։

«Մենք միշտ կտրականապես դեմ ենք եղել դրան և դեմ ենք հիմա։ Տիեզերքում մենք անում ենք միայն այն, ինչ ունեն այլ երկրներ, ներառյալ Միացյալ Նահանգները»,- ասել է Պուտինը պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ հանդիպմանը։