Ադրբեջանի քաղաքացիների 78%-ը կողմ է Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրմանը․ հարցում

Լուրեր

06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
Բոլորը

Ադրբեջանի քաղաքացիների 78,2 տոկոսը կողմ է Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի կնքմանը։ Այսպիսին են սոցիոլոգիական հարցման արդյունքները, որն անցկացրել է Ադրբեջանի սոցիալական հետազոտությունների կենտրոնը այս տարվա փետրվարին, գրում են տեղական լրատվամիջոցները։

Միևնույն ժամանակ, հարցման մասնակիցների 19,5 տոկոսը չի աջակցում Բաքվի ու Երևանի միջև խաղաղության գործընթացին, հարցվածների ևս 2,3 տոկոսը դժվարացել է պատասխանել հարցին։

Նշվում է, որ հարցումն անցկացվել է փետրվարին Ադրբեջանի 12 տնտեսական շրջաններում՝ հեռախոսային հարցազրույցների միջոցով, որին մասնակցել է 18 տարեկանից բարձր 390 քաղաքացի։ 2023 թվականի նոյեմբերին խաղաղության համաձայնագրի կնքմանը կողմ էր եղել հարցվածների 78,5 տոկոսը։

Հավելենք, որ նման հարցումները պաշտոնական Բաքվի քարոզչության բաղադրիչներից են։

«Չնայած միջազգային հանրային կարծիքում Ադրբեջանին որպես ագրեսոր ներկայացնելու՝ Հայաստանի փորձերին՝ հարցումները ցույց են տալիս, որ ադրբեջանական հասարակության վերաբերմունքը խաղաղության համաձայնագրի նկատմամբ պարբերաբար աճող դրական դինամիկա է ցույց տալիս»,- գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Հարցումն անցկացրած Ադրբեջանի սոցիալական հետազոտությունների կենտրոնը գործում է իշխանությունների ենթակայությամբ։ Այն ստեղծվել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հրամանով 2019 թվականի փետրվարի 8-ին։

Էմմա Չոբանյան