ՌԴ-ն պատրաստ է համագործակցել Անկարայի հետ թուրքական Kaan կործանիչի նախագծում

Լուրեր

07.11.2026 | 11:55
Երևանի կենտրոնում փոշու պարունակությունը հինգ օր գերազանցել է թույլատրելի սահմանը
07.11.2026 | 11:33
ԱԺ վարչատնտեսական վարչության պետի նկատմամբ ծառայողական քննություն է նշանակվել
07.11.2026 | 11:11
Նավթի գները նվազել են
07.11.2026 | 10:54
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
07.11.2026 | 10:33
Ռոբերտ Փիլիպոսյանը՝ կայծակնային շախմատի Մ-20 ԱԱ-ի բրոնզե մեդալակիր
07.11.2026 | 10:22
Արմեն Գրիգորյանը վերընտրվել է Գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի անդամ
07.11.2026 | 09:42
Հայաստանը, ԱՄՆ-ն և Ադրբեջանը սկսել են TRIPP-ի տեխնիկական պլանավորման աշխատանքները
07.11.2026 | 09:30
Նորբերտո Բրիասկո Բալեկյանը գոլ է խփել Արգենտինայի առաջնությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
06.11.2026 | 22:08
2027 թվականին Սևանի ափին ճեմուղի կկառուցվի, Ստեփանավանում՝ 15 բազմաբնակարան շենք․ նախատեսվում է 5,1 մլրդ դրամ
06.11.2026 | 21:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Բոլորը

Ստամբուլում Ռուսաստանի գլխավոր հյուպատոս Անդրեյ Բուրավովը հայտարարել է, որ ռուսական ընկերությունները պատրաստ են համագործակցել թուրքական կողմի հետ՝ հինգերորդ սերնդի Kaan կործանիչների նախագծի իրականացման հարցում։ Նա պատասխանել է Aydınlık թերթի հարցին՝ կապված այս ծրագրին Ռուսաստանի մասնակցության, տեխնոլոգիաների փոխանակման և համատեղ արտադրության հեռանկարների հետ, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Այդ համատեքստում մենք նաև ցանկանում ենք զարգացնել ռազմատեխնիկական համագործակցությունը։ Նախկինում առաջարկներ եղել են մեր կողմից։ Տարբեր մակարդակներում աշխատանքներ են տարվել նաև մեր պաշտոնական կառույցների և ընկերությունների միջև, այդ թվում՝ այդ ինքնաթիռների վրա համատեղ աշխատանքի վերաբերյալ։ Մեր համապատասխան ընկերությունները և ստորաբաժանումներն ասել են, որ պատրաստ են միասին աշխատել: Բայց, իհարկե, կոնկրետ ասպեկտներ պետք է քննարկվեն կոնկրետ ընկերությունների միջև»,- ասել է գլխավոր հյուպատոսը:

Հավելենք, որ ավելի վաղ լրատվամիջոցները տեղեկություններ էին հայտնել, որ Ուկրաինան մասնակցում է թուրքական այս կործանիչի շարժիչի մշակմանը և լինելու է դրա առաջին գնորդներից։

Թուրքական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ այսօր տեղի է ունեցել հինգերորդ սերնդի KAAN կործանիչի առաջին թռիչքը։

Էմմա Չոբանյան