Հյուսիսային Կորեայի հրթիռներում արևմտյան բաղադրիչներ են հայտնաբերվել

Լուրեր

07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 23:18
Սահմանադրությունը պաշտպանելու համար հուսով եմ՝ հանրությունն այդ քայլը կանի․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 20:28
Նարեկ Կարապետյանի հանդիպումը համախմբման կոչին արձագանքած ուժերի հետ. ՈՒՂԻՂ
07.11.2026 | 20:11
ԱԱ-2028. Ֆուտզալի Հայաստանի հավաքականը խուսափեց պարտությունից 0:4-ից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 19:55
Աշխարհի առաջնության մրցումային վերջին օրը մրցահարթակ դուրս կգա Վարազդատ Լալայանը
07.11.2026 | 19:18
Մաթեմատիկան՝ նոր հնարավորությունների ճանապարհ․Telcell-ի և Koreez-ի համագործակցությունը խրախուսում է աշակերտների գիտելիքն ու հետաքրքրությունը
07.11.2026 | 18:50
Երևանը չի մասնակցի Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ նիստին. ըստ Փաշինյանի` մասնակցությունը կարող է սխալ տպավորություն թողնել
07.11.2026 | 18:24
Պաշտպանության փոխնախարարն այցելել է ՊՆ մի շարք զորամասեր
07.11.2026 | 18:08
Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետ
07.11.2026 | 17:57
Վանաձորում, Արարատում և Հրազդանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
07.11.2026 | 17:30
Ծանրամարտի ԱԱ. Էմմա Պողոսյանը 8-րդն է, Լիանա Գյուրջյանը զրո ստացավ
07.11.2026 | 17:01
Տավուշի քրեական ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերքի թաքստոցը․ երկու տղամարդ ձերբակալվել է. ՆԳՆ
07.11.2026 | 16:24
TRIPP-ը անձամբ Թրամփի անձնական պրոյեկտը չի, այն բիզնես պրոյեկտ է, խնդիր չենք ունենա.Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 16:10
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 7-ի դրությամբ
07.11.2026 | 15:54
Եթե թուրքերն ուզենան հարձակվեն, մենք չենք հասցնի հզորանանք, որևիցե բան չենք հասցնի. Սիմոնյանը՝ սփյուռքահային. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հյուսիսային Կորեայում արտադրված հրթիռի բեկորներում, որոնք ընկել են Խարկովում, հայտնաբերվել են ոչ հյուսիսկորեական արտադրության 290 էլեկտրոնային բաղադրիչներ։ Այդ սարքավորումներից շատերը կարելի է կապել ԱՄՆ-ից, Գերմանիայից և արևմտյան այլ երկրներից ընկերությունների հետ, ասվում է Կոնֆլիկտային սպառազինության հետազոտությունների բրիտանական կենտրոնի (CAR) հրապարակած զեկույցում։

Բրիտանացի վերլուծաբանները նաև նշում են, որ խնդրո առարկա բաղադրիչների զգալի մասը, ըստ մակնշման, արտադրվել է վերջին երեք տարվա ընթացքում։ Իսկ սա նշանակում է, որ այդ հրթիռը կարող էր մատակարարվել Ռուսաստան միայն 2022 թվականի փետրվարին Ուկրաինա լայնամասշտաբ ներխուժումից հետո։

Սա մի կողմից նշանակում է, որ Հյուսիսային Կորեան շարունակում է հաջողությամբ շրջանցել միջազգային պատժամիջոցները, որոնք արգելում են բալիստիկ հրթիռների բաղադրիչներ մատակարարել Փհենյանին, նշվում է CAR-ի զեկույցում։ Մյուս կողմից՝ սա ցույց է տալիս, թե Հյուսիսային Կորեայի ռազմական արդյունաբերությունը որքանով է կախված արտաքին մատակարարումներից։

Հիմնականում բաղադրիչները եղել են հրթիռի նավիգացիոն համակարգի մեջ, պարզաբանել են վերլուծաբանները։