Ռուսական նավթ արտահանողները շաբաթներով Թուրքիայից վճարումներ չեն ստացել

Լուրեր

22.07.2026 | 23:29
СHP-ի նկատմամբ ճնշումների ֆոնին՝ Թուրքիայի ընդդիմության առաջնորդը հայտնել է նոր կուսակցություն ստեղծելու մասին
22.07.2026 | 23:22
Հայ հրաձիգները ևս մեկ ոսկե մեդալ նվաճեցին ԱԱ-ում
22.07.2026 | 23:17
Իտալական շուկա հայկական արտադրանքի մուտքը՝ հայ-իտալական քննարկումների օրակարգում
22.07.2026 | 23:06
Էլեկտրամատակարարման ընդհատումներ Երևանում ու մարզերում
22.07.2026 | 23:05
Ֆրանսիայում մահացել է Էփշթեյնի համար աղջիկներ, ենթադրյալ, հավաքագրողը
22.07.2026 | 22:52
Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է Եվրոպայի չեմպիոն դարձած մինչև 16 տարեկանների բասկետբոլի հավաքականին
22.07.2026 | 22:41
Հայաստանի և Փարիզի միջև համագործակցության ընդլայնման հարցերը քննարկվել են քաղաքապետարանում
22.07.2026 | 22:32
Բաքուն համագործակցում է Կիևի հետ հակառուսական պատժամիջոցների պահպանման հարցով․ Ուկրաինայի դեսպան
22.07.2026 | 22:19
43 մլն դրամ՝ «Մերիդիան»-ի հարակից 4000 քմ տարածքի ասֆալտապատման համար․ աշխատանքները պետք է ավարտին հասցվեն մինչև հոկտեմբեր
22.07.2026 | 22:10
Էջմիածնում բնակարանային գողության կասկածանքով 29-ամյա երիտասարդ է ձերբակալվել
22.07.2026 | 21:59
OpenAI-ի ԱԲ նոր մոդելները վերահսկողությունից դուրս են եկել և հաքերային հարձակում իրականացրել
22.07.2026 | 21:48
Ռազմական ակադեմիայում տեղի է ունեցել հրամանատարաշտաբային ինստիտուտի շրջանավարտների ավարտական միջոցառումը
22.07.2026 | 21:37
ԿԸՀ-ն պարզաբանել է Նարեկ Կարապետյանին ազատությունից զրկելու վերաբերյալ դատախազության միջնորդության որոշումը
22.07.2026 | 21:26
Արարատում 2 համայնքային հողամաս անհատույց կփոխանցվի «ՄԼ Մայնինգ»-ին․ ընկերությունը կկառուցի 198 բնակարան, 48-ը կհանձնի համայնքին
22.07.2026 | 21:15
Նարեկ Կարապետյանին մեղադրանք առաջադրվեց․ գլխավոր դատախազը կգնա՞ խորհրդարան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ռուսաստանի հետ բիզնես գործունեություն ծավալող ֆինանսական հաստատությունների դեմ պատժամիջոցներ կիրառելու՝ ԱՄՆ-ի վերջին սպառնալիքներն ազդել են թուրք-ռուսական առևտրի վրա՝ խափանումներ և ուշացումներ առաջացնելով ներկրվող նավթի և թուրքական արտահանման դիմաց վճարումներում։ Այս մասին հայտնում է Reuters-ը՝ ներկայացնելով իր տվյալները, փոխանցում է Wion-ը։

Աղբյուրներն ասել են, որ ԱՄՆ նախագահի գործադիր հրամանը, որը հրապարակվել է դեկտեմբերին, ստվեր է գցել Թուրքիայի և Ռուսաստանի միջև էներգետիկ գործարքների վրա՝ բարդացնելով ռուսական հում նավթի համար վճարումները և խոչընդոտելով թուրքական արտահանման սահուն հոսքը։ Այս պատժամիջոցները, որոնք ուղղված են Ռուսաստանի եկամուտների հոսքերին, ակամա ազդել են երկու երկրների միջև ֆինանսական գործարքների բարդ ցանցի վրա, երբ թուրքական բանկերը խստացնում են ռուս հաճախորդների հետ գործարքները։

Թուրքական բանկերը պատժամիջոցների սպառնալիքի պատճառով ավելի մեծ հսկողության տակ են և որդեգրել են զգույշ մոտեցում, ինչը հանգեցրել է ռուսական նավթ արտահանողներին վճարումների հետաձգմանը, ինչը խափանումներ է առաջացրել էներգակիրների մատակարարման շղթայում: Աղբյուրներն ասել են, որ վճարումները շաբաթներ շարունակ դադարեցված են։

Ռուսական նավթային ընկերության աղբյուրը հայտնել է, որ ռուսական նավթ արտահանողները երկու-երեք շաբաթ է՝ վճարումներ չեն ստացել Թուրքիայից:

«Դժվար է դարձել Ռուսաստան էներգակիրների համար որոշ վճարումներ կատարելը, հատկապես դեկտեմբերի վերջին նոր պատժամիջոցներից (սպառնալիքներից) հետո: Որոշ վճարումներ խափանվել են»,- ասել է խնդրին ծանոթ թուրքական աղբյուրը:

Արդյունաբերական և ֆինանսական հատվածների աղբյուրներն անանունության պայմանով քննարկել են վճարումների և առևտրի խափանումները, քանի որ իրավասու չեն խոսել զգայուն խնդրի մասին։

«Վճարումների հետ կապված խնդիրները սկսվել են դեկտեմբերից հետո: Ուշադրության կենտրոնում նավթի ներկրումը չէ, բայց դա մտահոգիչ է: Դա չի ազդել ամենօրյա գործունեության վրա, սակայն հիշեցնում է մեզ, որ խնդիր կարող է առաջանալ ցանկացած պահի»,- ասել է թուրքական նավթարդյունաբերության աղբյուրը։

Թուրքիայի Ֆինանսների նախարարությունը ձեռնպահ է մնացել հարցի վերաբերյալ մեկնաբանություններից, մինչդեռ Վաշինգտոնը շարունակում է ճնշում գործադրել թուրքական հաստատությունների վրա՝ պատժամիջոցները պահպանելու համար:

Միևնույն ժամանակ, ԱՄՆ Պետքարտուղարության բարձրաստիճան պաշտոնյան նշել է օտարերկրյա ֆինանսական հաստատությունների կողմից պատժամիջոցներին հավատարիմ մնալու կարևորության մասին և կրկնել թուրք գործընկերների հետ շարունակվող քննարկումները:

Առևտրաշրջանառության նախնական տվյալները ցույց են տալիս թուրքական արտահանման զգալի անկում դեպի Ռուսաստան՝ ազդարարելով պատժամիջոցների նախնական ազդեցությունը երկկողմ առևտրի վրա։

Նշենք՝ օրերս տեղեկություններ էին տարածվել, որ թուրքական բանկերը սկսել են փակել ռուսական ընկերությունների հաշիվները և խստացնել ՌԴ-ից ֆիզիկական անձանց նկատմամբ պահանջները։ Թուրքական լրավամիջոցները հայտնել են, որ երկրի  Առևտրի նախարարությունը կազմել է այն ընկերությունների ցուցակը, որոնք խնդիրներ ունեն Ռուսաստանից վճարումների հետ կապված։ Հաղորդվել է, որ թուրք արտահանողները բախվել են բանկերի կողմից մերժումների, որոնք հրաժարվում են Ռուսաստանից դրամական փոխանցումներ ընդունել ապրանքների դիմաց վճարելու համար։   Բացի այդ՝ թուրքական բանկերը նաև ՌԴ քաղաքացի հաճախորդներից  պահանջում են Թուրքիայում բնակվելու իրավունքը հաստատող փաստաթղթեր՝ գործակցությունը շարունակելու համար։

Էմմա Չոբանյան