Բրիտանիայի կառավարությունն արգելել է դպրոցներում բջջային հեռախոսների օգտագործումը

Լուրեր

07.11.2026 | 16:10
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 7-ի դրությամբ
07.11.2026 | 15:54
Եթե թուրքերն ուզենան հարձակվեն, մենք չենք հասցնի հզորանանք, որևիցե բան չենք հասցնի. Սիմոնյանը՝ սփյուռքահային. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 15:43
Ռումբի տեղադրման մասին սպառնալիքներ՝ եվրոպական հեռուստաընկերություններին․ նամակները ստորագրված են եղել «Միխայիլ Անդրոպով» անունով
07.11.2026 | 15:25
Ինչի՞ պետք է կարողանանք ինչ որ տեղ տեղաշարժվենք, իսկ ադրբեջանցին մի տեղից մյուսը չկարողանա. Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 15:06
ԱՄՆ-ն մինչև 20 մլն դոլար պարգևատրում է առաջարկում Իրանի միջուկային ծրագրի մասին տեղեկությունների համար
07.11.2026 | 14:41
Հայաստանում օդի ջերմաստիճանը կնվազի մինչև 11 աստիճանով․ սպասվում են ձյուն և անձրև
07.11.2026 | 14:19
Կաթնամթերքում հայտնաբերված մանրէների ոչ բոլոր տեսակներն են վտանգավոր․ ՍԱՏՄ-ն՝ Փաշինյանի հանձնարարությունից հետո
07.11.2026 | 14:06
5000 դոլարի դիմաց սպանություն էին նախապատրաստում․ Արմավիրում երեք տղամարդ է ձերբակալվել․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
07.11.2026 | 13:59
Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Համաշխարհային հայկական գագաթնաժողով 2026»-ի պանելային քննարկմանը
07.11.2026 | 13:33
Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետը մասնակցել է MaskOFF պանելային քննարկմանը
07.11.2026 | 13:08
Ալիկ Սարգսյանի մարզպետության տարիներին 1480 հա հող է տրամադրվել ձևական մրցույթներով․ Դատախազությունը դիմել է դատարան
07.11.2026 | 12:54
Գևորգ Էմին-Տերյանի նկատմամբ ֆիզիկական ներգործության կատարելու կասկածանքով 3 անձ է ձերբակալվել. ՆԳՆ
07.11.2026 | 12:34
Ռուսաստանում հրթիռակոծվել է «Իսկանդեր» հրթիռների համար սարքավորումներ արտադրող գործարանը․ խոշոր հրդեհ է բռնկվել
07.11.2026 | 12:15
Վթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանում
07.11.2026 | 11:55
Երևանի կենտրոնում փոշու պարունակությունը հինգ օր գերազանցել է թույլատրելի սահմանը
Բոլորը

Մեծ Բրիտանիայի կառավարությունը հաստատել է անգլիական դպրոցներում բջջային հեռախոսների օգտագործումն արգելելու ծրագրերը՝ հրապարակելով ուղեցույցներ տնօրենների համար։ Դրանք, ըստ որոշ արհմիությունների, ներառում են պրակտիկա, որոնք արդեն լայնորեն ընդունված են, գրում է The Guardian-ը։

Ուղեցույցը կանոնադրական չէ և դպրոցներին առաջարկում է արգելքը կիրառելու մի շարք եղանակներ՝ բոլոր հեռախոսները տանը թողնելու հրամանից մինչև ժամանելուն պես դրանք հանձնելը, անհասանելի պահարաններում պահելը կամ ուսանողներին թույլ տալը պահել դրանք՝ պայմանով, որ չեն օգտագործի։

Դպրոցներում սմարթֆոնների աճը (ըստ Ofcom-ի՝ մինչև 12 տարեկան երեխաների 97%-ը հեռախոս ունի) մտահոգություն է առաջացրել ոչ միայն շեղելու, այլև ահաբեկման կամ այլ սոցիալական ճնշումների հնարավորության պատճառով։

Կրթության քարտուղար Ջիլիան Քիգանն ասել է, որ DfE-ն խորհրդակցել է տնօրենների հետ և կարծում է, որ ուղեցույցը «կհզորացնի» նրանց, որոնք դեռ ամբողջությամբ չեն արգելել հեռախոսները, և «հետևողականության հստակ ազդանշան կուղարկեն»:

«Դու գնում ես դպրոց՝ սովորելու, ընկերներ ձեռք բերելու, գնում ես խոսելու մարդկանց հետ ու շփվելու, չես գնում նստելու հեռախոսում կամ հաղորդագրություններ ուղարկելու՝ մինչ կարող ես իրականում խոսել ինչ-որ մեկի հետ»,- ասել է նա BBC Radio 4’s Today-ին տված հարցազրույցում։

DfE ուղեցույցում նաև ասվում է, որ հեռախոսների վերաբերյալ քաղաքականությունը պետք է հստակորեն ներկայացվի աշակերտներին, ինչպես նաև բացատրվեն դրա պատճառները: Նշվում է, որ ուսուցիչներին դպրոցներում չպետք է տեսնել հեռախոսով, բացառությամբ այն դեպքերի, երբ դա անհրաժեշտ է աշխատանքի համար:

Ծնողները նույնպես պետք է ներգրավվեն արգելքի մեջ։ Ուղեցույցը նշում է, որ նրանք պետք է աշակերտների հետ կապ հաստատեն դպրոցի գրասենյակի միջոցով, այլ ոչ թե ուղղակի։