Ղազախստանում պատմության մեջ երբևէ տեղի ունեցած մեթանի ամենազանգվածային արտահոսքն է գրանցվել

Լուրեր

07.11.2026 | 11:33
ԱԺ վարչատնտեսական վարչության պետի նկատմամբ ծառայողական քննություն է նշանակվել
07.11.2026 | 11:11
Նավթի գները նվազել են
07.11.2026 | 10:54
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
07.11.2026 | 10:33
Ռոբերտ Փիլիպոսյանը՝ կայծակնային շախմատի Մ-20 ԱԱ-ի բրոնզե մեդալակիր
07.11.2026 | 10:22
Արմեն Գրիգորյանը վերընտրվել է Գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի անդամ
07.11.2026 | 09:42
Հայաստանը, ԱՄՆ-ն և Ադրբեջանը սկսել են TRIPP-ի տեխնիկական պլանավորման աշխատանքները
07.11.2026 | 09:30
Նորբերտո Բրիասկո Բալեկյանը գոլ է խփել Արգենտինայի առաջնությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
06.11.2026 | 22:08
2027 թվականին Սևանի ափին ճեմուղի կկառուցվի, Ստեփանավանում՝ 15 բազմաբնակարան շենք․ նախատեսվում է 5,1 մլրդ դրամ
06.11.2026 | 21:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.11.2026 | 21:40
ԱՄՆ-ում ընտրություններից հետո ՏՏ ընկերությունները միլիարդավոր դոլարներ են կորցրել
Բոլորը

Անցյալ տարի մեթանի ամենամեծ արտահոսքերից մեկն է տեղի ունեցել Ղազախստանի ամենահեռավոր հորատանցքներից մեկից: Նման եզրահանգնման են եկել հետազոտության հեղինակները, որոնք հասանելիություն են ունեցել BBC Verify ստուգման բաժնին: Նախնական հաշվարկներով՝ դուրս է եկել 127 հազար տոննա գազ։ Ճեղքման արդյունքում հրդեհ է բռնկվել, որը մոլեգնել է ավելի քան վեց ամիս։

BBC-ն նշում է, որ մեթանը շատ ավելի հզոր ջերմոցային գազ է, քան ածխաթթու գազը:

Buzachi Oil-ը, որին պատկանում է հորատանցքը, հերքում է մեթանի «զգալի քանակի» արտահոսքը:

Ըստ ԱՄՆ Շրջակա միջավայրի պաշտպանության գործակալության ջերմոցային գազերի համարժեքության հաշվիչի՝ նման արտահոսքի շրջակա միջավայրի ազդեցությունը համեմատելի է տարեկան ավելի քան 717,000 բենզինային մեքենա վարելու ազդեցության հետ:

«Անկեղծ ասած, արտահոսքի մասշտաբներն ու տևողությունն անսովոր են։ Այն չափազանց մեծ է»,- ասել է ՄԱԿ-ի Մեթանի միջազգային աստղադիտարանի ղեկավար Մանֆրեդի Կալտագիրոնեն:

Արտահոսքը սկսվել է 2023 թվականի հունիսի 9-ին, երբ պայթյուն է տեղի ունեցել հարավ-արևմտյան Ղազախստանի Մանգիստաու շրջանում հետախուզական հորատման ժամանակ: Արդյունքում հրդեհ է բռնկվել, որը մոլեգնել է մինչև տարեվերջ։

Հրդեհը դադարեցվել է միայն 2023 թվականի դեկտեմբերի 25-ին։ Տեղի իշխանությունները BBC-ին հայտնել են, որ ներկայումս աշխատանքներ են տարվում հորը ցեմենտով փակելու ուղղությամբ:

Բնական գազը հիմնականում բաղկացած է մեթանից՝ մարդու աչքի համար անտեսանելի գազից։ Բայց երբ արևի լույսն անցնում է մեթանի ամպի միջով, այն ստեղծում է յուրահատուկ հետք, որին որոշ արբանյակներ կարող են հետևել:

Արբանյակային տվյալների ուսումնասիրությունից հետո գիտնականները պարզել են, որ անցյալ տարվա հունիսից դեկտեմբեր ընկած ժամանակահատվածում մեթանի բարձր կոնցենտրացիաներ են նկատվել 115 առանձին դեպքերում: