Քերոբյանի «բացահայտումները». ինչ է սպասվում Փաշինյանի նախկին թիմակցին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

02.10.2026 | 23:52
Եղիշե Մելիքյանը՝ Կիպրոսի հավաքականից կրած պարտության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 23:28
Իջևանի համայնքապետը պնդում է՝ ԿԿՀ ներկայացրած իր հայտարարագրում վրիպակներ կան
02.10.2026 | 23:03
Թրամփը խորհրդակցել է Grok նեյրոցանցի հետ, թե ինչպես վենեսուելացիները կվերաբերվեն Մադուրոյի տապալմանը․ Time
02.10.2026 | 22:52
Առանց Թրամփի անձնական ներգրավվածության չէինք կարող անցնել այդ ճանապարհը․ Փաշինյանը՝ խաղաղության մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.10.2026 | 22:27
Ռուսաստանը ցանկանում է Կիևին, Խարկովին և Օդեսային զրկել էլեկտրաէներգիայից և ջեռուցումից․ NYT
02.10.2026 | 22:23
ԱՄՆ-ում ազգային աղոթքի նախաճաշին մասնակցելը շատ կարևոր իրադարձությունների վրա ազդեցություն ունեցավ․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.10.2026 | 22:07
Իլհամ Ալիևն այսուհետ անժամկետ կղեկավարի Ադրբեջանի իշխող կուսակցությունը
02.10.2026 | 21:55
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը պարտվեց Կիպրոսին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 21:32
FlyDubai-ի վիրավոր օդաչուն Հնդկաստանի վարչապետին պատմել է ինքնաթիռում միջադեպի մանրամասները
02.10.2026 | 21:20
Ֆրանսիայում հարյուրավոր դպրոցներ փակ են մնում․ աշակերտների բողոքի ակցիաները վերածվում են բռնության
02.10.2026 | 21:12
Ոռոգումից մինչև էներգետիկա․ ՀՀ-ն և ԶՖԳ-ն քննարկել են համագործակցության օրակարգը
02.10.2026 | 21:05
Նիկոլ Փաշինյանի ելույթը Հայաստանի աղոթքի երկրորդ նախաճաշի գալա ընթրիքին․ ՈւՂԻՂ
02.10.2026 | 21:00
«Տեսակցեցի Անիին»․ Ավանեսյանը այցելել է ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կնոջը
02.10.2026 | 20:51
ՔՊ 64 պատգամավորից 38-ն է ստորագրել եկեղեցու հարցով քննիչ հանձնաժողով ստեղծելու նախագիծը․ ի՞նչ իրավասություններ է այն ունենալու
02.10.2026 | 20:48
ՀԷՑ-ի ռեյդերային զավթում չի եղել․ անհեթեթ գնահատական է․ Ռոմանոս Պետրոսյանը հերքում է Շոյգուի պնդումը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

«Նոր նախարար նշանակվե՞լ է»․ մեղադրյալի կարգավիճակով դատարան բերված Վահան Քերոբյանն այս հարցն է տալիս լրագրողներին, որ ցույց տա՝ այս իրավիճակում էլ մտահոգված է Հայաստանի տնտեսական վիճակով։

Նախկին նախարարը չկալանավորվեց, նրա նկատմամբ դատարանը որպես խափանման միջոց կիրառեց տնային կալանքը՝ 2 ամիս ժամկետով։ Վահան Քերոբյանն արդյունքներից գոհ չէ։

Երկու օր առաջ էկոնոմիկայի նախարարի պաշտոնը լքած Քերոբյանի շուրջ օղակը սկսեց սեղմվել պաշտոնանկությունից 24 ժամ էլ չանցած։ Երեկ օրվա երկրորդ կեսին հայտնի դարձավ, որ Քերոբյանը հրավիրվել է Քննչական կոմիտե, շուրջ հինգ ժամ տևած հարցաքննությունից հետո նրան մեղադրանք առաջադրվեց, նախաքննական մարմինը կալանքի միջնորդություն ներկայացրեց, ինչը չբավարարվեց։

Վահան Քերոբյանն անցնում է արդեն հայտնի «Սիներջիի» գործով։ Ըստ նախաքննական մարմնի՝ Էկոնոմիկայի նախարարության բարձրաստիճան պաշտոնյաներն ընկերության հետ նախնական համաձայնությամբ գործարքի են գնացել և  գերատեսչության կարիքների համար ձեռք բերվելիք 108 մլն դրամ արժեցող ծառայությունը գնել են 392 մլն դրամով։ Այս վարույթով, Վահան Քերոբյանից զատ, մեղադրյալ են նրա նախկին տեղակալ Անի Իսպիրյանը, «Սիներջի» ընկերության տնօրեն Աշոտ Հովհաննիսյանը, աշխատակից Լիլի Մկրյանը և նախկին աշխատակից Անի Գևորգյանը։ Վերջինն ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր կինն է։

Թեև Վահան Քերոբյանը մեղադրանքը չի ընդունում, սակայն գործը քաղաքական հետապնդում էլ չի համարում։ Նա պաշտոնից ազատվելու օրը գրառում էր արել՝ Նիկոլ Փաշինյանին շնորհակալություն հայտնելով, որ իրեն հայ ժողովրդին ծառայելու հնարավորություն է տվել։

Քերոբյանն ասում է՝ պաշտոնանկությունից առաջ Նիկոլ Փաշինյանին տեսնելու հնարավորություն չի ունեցել։ Վարչապետի աշխատակազմի ղեկավարն է ասել՝ հրաժարական տուր։

Վահան Քերոբյանը Էկոնոմիկայի նախարարի պաշտոնում նշանակվել էր 2020 թվականի նոյեմբերի 20-ին։ Վերջին գրառման մեջ նա նշել էր, որ պաշտոնավարման ժամանակահատվածում բազմաթիվ անհամաձայնությունների պատճառով բազմիցս ցանկացել է թողնել աշխատանքը, սակայն ստորադասել է իր անձը, որպեսզի առավելագույնի հասցնի ծառայությունը Հայաստանին։ Factor TV-ն նախկին նախարարից հետաքրքրվեց, թե ինչ իրավիճակներ են եղել, որոնց պատճառով ցանկացել է լքել պաշտոնը։

Հիշեցնենք՝ 2023 թվականի ամռանը Փաշինյանի կաբինետի նախարարը, չիմանալով, որ ուղիղ եթերում է, ԱԺ-ում աղմկահարույց հայտարարություն էր արել՝ նշելով, որ ժողովրդին տրված խոստումների մեծ մասը չի արվելու։

Բազմաթիվ ընկերներից որևէ մեկը դեռ հրապարակավ Քերոբյանին աջակցություն չի հայտնել։ Նրա վերջին գրառման ներքո որոշ իշխանականներ լավ աշխատանքի համար շնորհակալություն էին հայտնել, սակայն մեղադրանքի առաջադրումից հետո հիմնականում լուռ են։ Քերոբյանին այսօր աջակցություն է հայտնել ՔՊ-ական պատգամավոր Արսեն Թորոսյանը, որի առողջապահության նախարար եղած ժամանակ, ըստ Հաշվեքննիչ պալատի, 152 մլն դրամը ոչ նպատակային էր ծախսվել։ Թորոսյանը քննադատել է իրավապահներին։

Նշենք, որ Վահան Քերոբյանը Փաշինյանի կաբինետի նախկին նախարարներից երրորդն է, որին մեղադրանք է առաջադրվում։ Մինչ այս, տարբեր քրեական վարույթներով մեղադրյալի կարգավիճակ ունեն պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը և ԱԻ նախկին նախարար Անդրանիկ Փիլոյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան