Պաշտոնս ստանձնելու համար ինձ մեղադրելը դեգեներատիվ միջավայր ստեղծելու փորձ է. Լուսինե Ղարախանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

05.08.2026 | 12:44
Նեթանյահուն մերժել է Թրամփի առաջարկած Գազայի ծրագիրը և հրաժարվել զորքերը դուրս բերել՝ մինչև ՀԱՄԱՍ-ի զինաթափումը
05.08.2026 | 12:35
«Հայաստան» խմբակցության փաստացի ղեկավարը ոչ թե Աննա Գրիգորյանն է, այլ Լևոն Քոչարյանը․ Քոչարյան
05.08.2026 | 12:26
Ո՞վ է փոխարինելու Ինֆանտինոյին․ hայտնի են ՖԻՖԱ-ի նախագահի հիմնական թեկնածուները
05.08.2026 | 12:21
Սարյանի վրայի փոստի շենքի վաճառքի փողն ուղղել եք «Հայփոստ»-ին, որ չսնանկանա․ Մեսրոպ Մանուկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.08.2026 | 12:15
Տարոն Չախոյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
05.08.2026 | 12:10
Սուպերմարկետներից մեկի տնօրենի դին են գտել // Տասնյակ զոհեր Կիևի մարզի վրա հարձակման հետևանքով․ ԼՈՒՐԵՐ
05.08.2026 | 11:59
ԱՄՆ-ը, Իրանն ու Օմանը մոտ են Հորմուզի նեղուցի վերաբացման համաձայնագրին․ Axios
05.08.2026 | 11:50
Ինչո՞ւ եք 14 տարեկան երեխային տանջում, թողեք՝ մորը տեսնի․ Խաչատրյանը՝ Արեգնազ Մանուկյանի դստեր մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.08.2026 | 11:43
Լևոն Քոչարյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ
05.08.2026 | 11:40
«Բունուս» սուպերմարկետի գլխավոր տնօրենի մահվան դեպքով ինքնասպանության հասցնելու հոդվածով վարույթ է նախաձեռնվել
05.08.2026 | 11:30
Ավարտվել է բուհական ընդունելությունը․ հայտնի է առաջին կուրսեցիների թիվը
05.08.2026 | 11:21
Հայաստանն ու Հնդկաստանը քննարկել են երկու երկրների պաշտպանության համագործակցությանը վերաբերող հարցեր
05.08.2026 | 11:12
Հայաստանում խաղացած ֆուտբոլիստի տպավորիչ անցումն ու ասիստը «Բավարիայի» դեմ խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.08.2026 | 11:02
Թրամփը հայտարարել է, որ Հորմուզի նեղուցը «շուտով» կվերաբացվի, հակառակ դեպքում՝ ԱՄՆ-ն «ուժեղ հարված կհասցնի»
05.08.2026 | 10:54
«Դիլիջան» ազգային պարկի տարածքում գտնվող՝ 1.75 հա մակերեսով հողատարածքը կվերադարձվի պետությանը
Բոլորը

«Մենք Թումանյանին խորապես չենք ճանաչում, որպես համամարդկային ֆենոմեն՝ նա մեզանում ըմբռնված չէ: Մենք Թումանյանին մեծ մասամբ գիտենք դասագրքերից, էքսկուրսիաներից, բայց պետք է նրան հանրությանը հրամցնել ավելի մեծ մասշտաբներով: Պետք է հանրահռչակել Թումանյանին նաև սփյուռքի մեր հայրենակիցների շրջանում»,- Factor TV-ի հետ զրույցում նման տեսակետ է հայտնում Հովհաննես Թումանյանի թանգարանի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Լուսինե Ղարախանյանը:

Այս տարի տոնում ենք բանաստեղծի 155-ամյակը: Ղարախանյանը ցանկություն է հայտնում, որ Թումանյանի բարությունն ու լավատեսությունը փոխանցվեր մեր հայրենակիցներին։

«Նա անգամ Պետերբուրգի բանտում վատը լավ է տեսել, Թումանյանն առողջ լավատես էր, ոչ թե ողջակեզ ու զոհ»,- ասում է մեր զրուցակիցը:

Նրա խոսքով՝ թանգարանը պետք է ընդառաջ գնա նոր տեխնոլոգիաներին և դրանք դարձնի գործիք` Թումանյանին հանրահռչակելու համար. «Պետք է ստեղծենք հեռախոսային հավելվածներ ու խաղեր՝ Թումանյանին ավելի ճանաչելի դարձնելու համար: Ի դեպ, մենք ստեղծել ենք հենց Թումանյանի հեղինակած խաղերը, թանգարանը վաճառում է դրանք»:

Ի դեպ, Հովհ. Թումանյանի թանգարանում վերանորոգման աշխատանքներ են ընթանում: Լուսինե Ղարախանյանը տեղեկացնում է, որ դրանք կավարտվեն 2026-ի առաջին եռամսյակում։

«Ունենալու ենք ժամանակակից, նորարարական պահանջներին համապատասխան հետաքրքիր կառույց, որը հավակնելու է դառնալ գիտակրթական, մշակութային կենտրոն, գիտահետազոտական ինստիտուտ»,- նշում է նա:

Ի դեպ, Արցախում ԿԳՄՍ նախարար աշխատած Լուսինե Ղարախանյանի նշանակումը թանգարանի տնօրենի ԺՊ-ի պաշտոնում միանշանակ չընդունվեց հանրության կողմից, քանի որ դա տեղի ունեցավ ԿԳՄՍ նախարարության կողմից արդեն նախկին տնօրեն Անի Եղիազարյանին աշխատանքից ազատելու և այդ առթիվ բարձրացած բողոքի ալիքի ֆոնին: Շատերը, այդ թվում՝ արցախցիներ, Ղարախանյանին մեղադրեցին ներկայիս իշխանության ձեռքից պաշտոն վերցնելու համար։

«Մարդիկ «փոքրանում են». դա օրինաչափ երևույթ է, այն աստիճան են իջնում, որ քաղաքականացնում են պաշտոններ, որոնք քաղաքականության հետ կապ չունեն: Հայաստանի էլիտար դաշտը չի մերժել ինձ, դեմ չի եղել իմ նշանակմանը: Ես կապ չունեմ նախկին տնօրենին պաշտոնից ազատելու հետ, ինձ այս պաշտոնն առաջարկվել է նրա ազատումից 1 ու կես ամիս անց: Այնպես որ՝ ինձ մեղադրելը իշխանության վրա հարձակվելու հերթական պատրվակն էր»,- մեկնաբանում է Ղարախանյանը:

Ինչ վերաբերում է արցախցիների քննադատություններին, նա նկատում է՝ այդ նույն արցախցիներն աշխատում են, օրինակ, հայաստանյան դպրոցներում և կառավարությունից աշխատավարձ են ստանում. «Իմ դեմ այդ խոսակցությունները շրջանառելը դեգեներատիվ միջավայր ստեղծելու փորձեր են, նեղ անձնական խնդիրները բերում են հանրային տարածք»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Աննա Բաբաջանյան