Բաքուն հայտարարել է, թե Ադրբեջանի էքսպանսիոնիզմի մասին ԵՄ պնդումներն «անհիմն» են

Լուրեր

12.09.2026 | 23:46
Գյումրիում 64-ամյա տղամարդը դանակահարել է հարևաններին՝ հորն ու որդուն․ որդին մահացել է
12.09.2026 | 19:45
BRICS երկրները կաջակցեն բազմակողմ առևտրային համակարգին. Սի Ծինփին
12.09.2026 | 18:53
Հայկ Սարգսյանը մասնակցել է ՔՊ ժողովին
12.09.2026 | 17:34
Օլիմպիական չեմպիոն Սամուել Սանչեսը պարգևատրել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարի հաղթողներին
12.09.2026 | 17:09
Ֆրանսիայում մարդատար գնացքը դուրս է եկել ռելսերից․ կա 44 տուժած
12.09.2026 | 16:36
Վանաձորի օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
12.09.2026 | 16:00
Ֆրանսիան փորձում է հասնել Ալիշեր Ուսմանովի նկատմամբ ԵՄ պատժամիջոցների վերացմանը
12.09.2026 | 15:44
Պուտինը սպառնում է Եվրոպային պատերազմով՝ Ուկրաինա զորքեր մտցնելու դեպքում․ DW
12.09.2026 | 15:10
Նունե Պետրոսյանն ազատվել է քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից
12.09.2026 | 14:49
15-ամյա Անի Գևորգյանը հայտնաբերվել է
12.09.2026 | 14:22
Զելենսկին պատրաստ է Պուտինի հետ հանդիպել G20-ի գագաթնաժողովում
12.09.2026 | 14:10
Մեկնարկել է Tour of Armenia-ի երրորդ մրցափուլը
12.09.2026 | 13:44
Առաջիկա օրերին ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ Հայհիդրոմետ
12.09.2026 | 13:28
Սևքարի անտառում 1,5 խմ վառելափայտով բեռնված «ՈՒԱԶ» է հայտնաբերվել
12.09.2026 | 12:53
Հայաստանի 4 մարզում և Երևանում Անկախության 35-ամյակին նվիրված միջոցառումներ կանցկացվեն
Բոլորը

Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը Brussels Signal-ին տված հարցազրույցում հայտարարել է, թե ԵՄ որոշ պաշտոնյաների հայտարարությունները Բաքվի էքսպանսիոնիզմի քաղաքականության մասին, իբր, անհիմն են, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Նա հերքել է ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հայտարարություններն այն մասին, որ Ադրբեջանը տարածքային պահանջներ ունի Հայաստանի նկատմամբ։

«Ադրբեջանը տարածքային պահանջներ չունի Հայաստանից»,- ասել է Ամիրբեկովը։

Ավելի վաղ Ժոզեպ Բորելը, արձագանքելով Իլհամ Ալիևի՝ ՀՀ-ի նկատմամբ հնչեցրած տարածքային հավակնություններին, նշել էր, որ Հայաստանի տարածքային ամբողջականության ցանկացած խախտում կհանգեցնի Բաքվի համար լուրջ հետևանքների։

«Ալիևի տարածքային հավակնությունները լուրջ անհանգստություն են առաջացնում։ Հայաստանի տարածքի և ինքնիշխանության ցանկացած խախտում լրջագույն հետևանքներ կունենա Ադրբեջանի հետ մեր հարաբերությունների վրա»,- հայտարարել էր Բորելը։

Ի դեպ, նախօրեին էլ Ալիևը Հայաստանին հերթական անգամ ռազմական ագրեսիայով է սպառնացել։

Էմմա Չոբանյան