ԲԴԽ-ի պարզաբանումը Սամվել Թադևոսյանին Վերաքննիչ դատարանում դատավորի թեկնածու ընտրելու  վերաբերյալ

Լուրեր

20.10.2026 | 12:10
Փաշինյանը՝ ընտրություններից առաջ ճնշումների մասին // Պապիկյանը Չեխիա է մեկնել․ ԼՈՒՐԵՐ
20.10.2026 | 12:05
Երևանի ավտոբուսում կնոջը վիրավորող տղամարդը հայտնաբերվել և ձերբակալվել է
20.10.2026 | 12:02
ԱԺ աշխատանքի և բարեկեցության հարցերի հանձնաժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
20.10.2026 | 12:01
Կիևի մարզում ռուսական հարձակման հետևանքով զոհվել է 3 մարդ, ևս 6-ը՝ վիրավորվել
20.10.2026 | 11:49
Թրամփը կրկին քննադատել է Զելենսկիին և հայտարարել, որ պատրաստ է Չինաստանում հանդիպել Պուտինի և Սի Ցզինպինի հետ
20.10.2026 | 11:38
Փարիզում և այլ քաղաքներում մասնակի պարետային ժամերը գործել են․ Ֆրանսիայի վարչապետը հայտնել է՝ սահմանափակումն արդյունք է տվել
20.10.2026 | 11:30
Նոր հանքավայրեր, միլիոնավոր դոլարների ներդրումներ․ ի՞նչ քննարկվեց Mining Armenia Forum 2026-ում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.10.2026 | 11:20
Կանանց պահանջներն ու առաջարկները՝ կենսաբազմազանության պահպանման օրակարգում․ ՈՒՂԻՂ
20.10.2026 | 11:08
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը սկսում է պայքաը ԱԱ-2028-ի որակավորման փուլում
20.10.2026 | 11:00
Երևանի երկու առևտրի կետերում երեխաների առողջության համար վտանգավոր խաղալիքներ են հայտնաբերվել
20.10.2026 | 10:48
ՀՀ դեսպանը Ջորջ Վաշինգտոնի համալսարանի հայ ուսանողների հետ քննարկել է հայ-ամերիկյան հարաբերությունները
20.10.2026 | 10:37
Ուիթկոֆն Օսլոյում կհանդիպի Զելենսկիի հետ, ապա կմեկնի Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների․ ԶԼՄ-ներ
20.10.2026 | 10:24
Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Չեխիա
20.10.2026 | 10:16
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 20-ի դրությամբ
20.10.2026 | 10:02
Ռոնալդուն 30 օրով հեռացվել է Պորտուգալիայի հավաքականից
Բոլորը

Երեկ Բարձրագույն դատական խորհրդի կայքում դրվել է որոշում, համաձայն որի՝  Սնանկության դատարանի նախկին դատավոր Սամվել Թադևոսյանն ընդգրկվել է Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավորի թեկնածուների ցուցակում։

Հիշեցնենք, որ Բարձրագույն դատական խորհուրդը 2023 թվականի հունիսի 19-ին նշանակել էր ՄԻԵԴ Վճռի հիմքով դատավորներ Սամվել Թադևոսյանի,  Աստղիկ Խառատյանի, Տիգրան Պետրոսյանի, Արտակ Բարսեղյանի  նկատմամբ հարուցված կարգապահական գործի քննությունը, սակայն գործով նիստից 5 օր առաջ Սամվել Թադևոսյանը հրաժարականի դիմում է ներկայացրել և նրա լիազորությունները դադարել են։

Դատավորների նկատմամբ կարգապահական վարույթը հարուցվել էր, քանի որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը «Շոլց ԱԳ» ընկերությունն ընդդեմ Հայաստանի» գործով արձանագրել էր, որ Հայաստանի Հանրապետությունը խախտել է դիմումատու ընկներության՝ դատարանի մատչելիության իրավունքը։ Մասնավորապես, ըստ ՄԻԵԴ-ի քաղաքացիական դատարանի քննությանը ենթակա գործը այս դատարանի և ոչ մի ատյանի դատավոր վարույթ չի ընդունել։ Կարգապահական գործի քննության արդյունքում ԲԴԽ-ն որոշել է Աստղիկ Խառատյանի, Արտակ Բարսեղյանի և Տիգրան Պետրոսյանի լիազորությունները դադարեցել, իսկ Արտակ Բարսեղյանի նկատմամբ վարույթը կարճել, քանի որ նա այլևս դատավոր չէր։

Փաստացի, Սամվել Թադևոսյանը հնարավոր կարգապահական տույժից խուսափել էր՝ հրաժարականի դիմում ներկայացնելու արդյունքում, սակայն չնայած այդ հանգամանքին՝ նրան վերագրվող արարքի  համար երեք դատավորի լիազորություն դադարեցրած ԲԴԽ-ն նրան ընտրել է Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավորի թեկնածու։

ԲԴԽ-ից խնդրեցինք պարզաբանել Թադևոսյանի ընտրվելու հանգամանքը։

«Վերաքննիչ դատարաններում դատավոր նշանակվելու համար դատավորների առաջխաղացման ենթակա թեկնածուների ցուցակում կարող են ընդգրկվել վերջին 10 տարվա ընթացքում պաշտոնավարած նախկին դատավորները, որոնք ունեն դատավորի առնվազն հինգ տարվա փորձառություն: Ի թիվս այլ պահանջների՝ նախկին դատավորների դեպքում անհրաժեշտ է, որ նրանց  լիազորությունները դադարեցված չլինեն կարգապահական խախտում թույլ տալու կամ լիազորությունները դադարած չլինեն նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելու կամ քրեական հետապնդումը ոչ արդարացնող հիմքով դադարեցվելու հիմքով: Պարոն Թադևոսյանի լիազորությունները չեն դադարեցվել վերոնշյալ հիմքերից որևէ մեկով։ Այսպիսով, Սամվել Թադևոսյանը համապատասխան պահանջները բավարարելով, դիմել է որպես նախկին դատավոր առաջխաղացման ցուցակում ընդգրկվելու համար և Բարձրագույն դատական խորհրդի կողմից 7 կողմ 3 դեմ ձայներով ընգրկվել է»,- հայտնում են ԲԴԽ-ից։

Այսպիսով՝ ստացվում է՝ դատավորների նկատմամբ կարգապահական վարույթներ հարուցված լինելու դեպքում նրանք կարող են հրաժարականի դիմում ներկայացնել և այս եղանակով խուսափել կարգապահական հնարավոր տույժից և որպես  պաշտոնավարման ընթացքում տույժ չունեցած դատավոր վերադառնալ դատական համակարգ։

Արաքս Մամուլյան