ԱՀԿ-ն կորցրել է կապը Գազայի հարավի «Նասեր» հիվանդանոցի անձնակազմի հետ

Լուրեր

07.11.2026 | 12:54
Գևորգ Էմին-Տերյանի նկատմամբ ֆիզիկական ներգործության կատարելու կասկածանքով 3 անձ է ձերբակալվել. ՆԳՆ
07.11.2026 | 12:34
Ռուսաստանում հրթիռակոծվել է «Իսկանդեր» հրթիռների համար սարքավորումներ արտադրող գործարանը․ խոշոր հրդեհ է բռնկվել
07.11.2026 | 12:15
Վթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանում
07.11.2026 | 11:55
Երևանի կենտրոնում փոշու պարունակությունը հինգ օր գերազանցել է թույլատրելի սահմանը
07.11.2026 | 11:33
ԱԺ վարչատնտեսական վարչության պետի նկատմամբ ծառայողական քննություն է նշանակվել
07.11.2026 | 11:11
Նավթի գները նվազել են
07.11.2026 | 10:54
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
07.11.2026 | 10:33
Ռոբերտ Փիլիպոսյանը՝ կայծակնային շախմատի Մ-20 ԱԱ-ի բրոնզե մեդալակիր
07.11.2026 | 10:22
Արմեն Գրիգորյանը վերընտրվել է Գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի անդամ
07.11.2026 | 09:42
Հայաստանը, ԱՄՆ-ն և Ադրբեջանը սկսել են TRIPP-ի տեխնիկական պլանավորման աշխատանքները
07.11.2026 | 09:30
Նորբերտո Բրիասկո Բալեկյանը գոլ է խփել Արգենտինայի առաջնությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
Բոլորը

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) կորցրել է կապը Խան Յունիսում շրջապատված «Նասեր» հիվանդանոցի բժշկական անձնակազմի հետ, մարդասիրական մուտքն այնտեղ  արգելափակված է։ Այս մասին հայտնել է ԱՀԿ ղեկավար Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը X-ի իր միկրոբլոգում:

«Քաղաքացիական անձինք են սպանվել, ապաստան հայցողներին հրամայվել է տարհանվել, հյուսիսային պատը քանդվել է։ Ինձ անհանգստացնում է այն, ինչ կատարվում է Գազայի «Նասեր» բժշկական համալիրում մոտ մեկ շաբաթ շրջափակված լինելուց հետո: Հաղորդվում է, որ մարտերի արդյունքում ոչնչացվել են բժշկական սարքավորումների ու պարագաների պահեստներ։ Հոսպիտալ մուտքը դժվար է, կարիքավորների համար ապահով միջանցք չկա։ Վերջին չորս օրվա ընթացքում ԱՀԿ-ի երկու առաքելության մուտքը մերժվել է, և մենք կորցրել ենք կապը հիվանդանոցի անձնակազմի հետ»,- ասվում է գրառման մեջ։

ԱՀԿ-ի ղեկավարը հավելել է, որ «Նասեր» հիվանդանոցը Գազայի հատվածի հարավի առողջապահական համակարգի ողնաշարն է, հետևաբար, պետք է պաշտպանված լինի և թույլատրվի մարդասիրական մուտքը:

Ավելի վաղ Պաղեստինի առողջապահության նախարարությունը հայտնել էր, որ իսրայելական զորքերը խստացրել են «Նասեր» բժշկական համալիրի շրջակա տարածքի շրջափակումն ու գնդակոծությունը՝ հավելելով, որ նման գործողություններով Իսրայելի պաշտպանության բանակը վտանգում է 300 բուժանձնակազմի և 450 հիվանդ ու վիրավոր մարդկանց կյանքը, ինչպես նաև հիվանդանոցի տարածքում գտնվող, ինչպես նաև մոտակա դպրոցում ապաստանած 10 հազար փախստականներին։