Ստոլտենբերգը հայտարարել է Սև ծովում «ուկրաինացիների մեծ հաղթանակի մասին»՝ ռուսական դեսանտային նավի ենթադրյալ խորտակումից հետո

Լուրեր

07.11.2026 | 12:15
Վթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանում
07.11.2026 | 11:55
Երևանի կենտրոնում փոշու պարունակությունը հինգ օր գերազանցել է թույլատրելի սահմանը
07.11.2026 | 11:33
ԱԺ վարչատնտեսական վարչության պետի նկատմամբ ծառայողական քննություն է նշանակվել
07.11.2026 | 11:11
Նավթի գները նվազել են
07.11.2026 | 10:54
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
07.11.2026 | 10:33
Ռոբերտ Փիլիպոսյանը՝ կայծակնային շախմատի Մ-20 ԱԱ-ի բրոնզե մեդալակիր
07.11.2026 | 10:22
Արմեն Գրիգորյանը վերընտրվել է Գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի անդամ
07.11.2026 | 09:42
Հայաստանը, ԱՄՆ-ն և Ադրբեջանը սկսել են TRIPP-ի տեխնիկական պլանավորման աշխատանքները
07.11.2026 | 09:30
Նորբերտո Բրիասկո Բալեկյանը գոլ է խփել Արգենտինայի առաջնությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
06.11.2026 | 22:08
2027 թվականին Սևանի ափին ճեմուղի կկառուցվի, Ստեփանավանում՝ 15 բազմաբնակարան շենք․ նախատեսվում է 5,1 մլրդ դրամ
Բոլորը

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը մեկնաբանել է ռուսական խոշոր դեսանտային «Կեսար Կունիկով» նավի ենթադրյալ խորտակումը՝ բարձր գնահատելով ուկրաինական զինված ուժերի հաջողությունները Սև ծովում, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը:

«Ուկրաինացիները կարողացան լուրջ վնաս հասցնել Ռուսաստանի Սևծովյան նավատորմին։ Եվ սա մեծ ձեռքբերում է, մեծ հաղթանակ»,- ասել է Ստոլտենբերգը մամուլի ասուլիսի ժամանակ։

«Նրանք կարողացան հետ մղել ռուսական սևծովյան նավատորմն ու բացել ծովային միջանցք, այդ պատճառով էլ հիմա Ուկրաինան կարող է հացահատիկ ու այլ ապրանքներ արտահանել համաշխարհային շուկա։ Ընդամենը մի քանի ամիս առաջ քչերն էին հավատում, որ դա հնարավոր է, սակայն այժմ փաստացի տեղի է ունենում հացահատիկի արտահանում Ուկրաինայից՝ չնայած Ռուսաստանի հետ համաձայնության բացակայությանը։ Սա ցույց է տալիս ուկրաինական զինված ուժերի հմտություններն ու կոմպետենտությունը։ Սա առաջին հերթին նրանց գործողությունների, հնարամտության, հմտությունների, քաջության արդյունքն է, բայց, իհարկե, կարևոր է նաև ՆԱՏՕ-ի դաշնակիցների օգնությունն ու աջակցությունը»,- ասել է Ստոլտենբերգը: