ՆԱՏՕ-ի երկրներից շատերը կկատարեն պաշտպանական ծախսերի պլանը․ FT

Լուրեր

07.11.2026 | 12:54
Գևորգ Էմին-Տերյանի նկատմամբ ֆիզիկական ներգործության կատարելու կասկածանքով 3 անձ է ձերբակալվել. ՆԳՆ
07.11.2026 | 12:34
Ռուսաստանում հրթիռակոծվել է «Իսկանդեր» հրթիռների համար սարքավորումներ արտադրող գործարանը․ խոշոր հրդեհ է բռնկվել
07.11.2026 | 12:15
Վթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանում
07.11.2026 | 11:55
Երևանի կենտրոնում փոշու պարունակությունը հինգ օր գերազանցել է թույլատրելի սահմանը
07.11.2026 | 11:33
ԱԺ վարչատնտեսական վարչության պետի նկատմամբ ծառայողական քննություն է նշանակվել
07.11.2026 | 11:11
Նավթի գները նվազել են
07.11.2026 | 10:54
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
07.11.2026 | 10:33
Ռոբերտ Փիլիպոսյանը՝ կայծակնային շախմատի Մ-20 ԱԱ-ի բրոնզե մեդալակիր
07.11.2026 | 10:22
Արմեն Գրիգորյանը վերընտրվել է Գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի անդամ
07.11.2026 | 09:42
Հայաստանը, ԱՄՆ-ն և Ադրբեջանը սկսել են TRIPP-ի տեխնիկական պլանավորման աշխատանքները
07.11.2026 | 09:30
Նորբերտո Բրիասկո Բալեկյանը գոլ է խփել Արգենտինայի առաջնությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
Բոլորը

ՆԱՏՕ-ն պատրաստվում է հայտարարել, որ 31 անդամ երկրներից 18-ը կկատարեն այս տարի պաշտպանության ծախսերին իրենց ՀՆԱ-ի 2%-ը հատկացնելու պահանջը: Այս մասին  հայտնել է Financial Times-ը՝ վկայակոչելով ՆԱՏՕ-ի շրջանակներից երեք պաշտոնական աղբյուրներ։

«ՆԱՏՕ-ն ակնկալում է, որ 2024 թվականին իր անդամների մոտ երկու երրորդը կհասնի 2 տոկոսի մակարդակին»,- ասել է պարբերականի զրուցակիցներից մեկը։

FT-ն ՆԱՏՕ-ի անդամ երկրներում պաշտպանական ծախսերի ավելացումը կապում է Ռուսաստանի կողմից նոր ագրեսիայի հետ կապված մտահոգությունների, ինչպես նաև Դոնալդ Թրամփի ԱՄՆ նախագահի պաշտոնում վերընտրվելու հեռանկարի հետ։

2016 թվականին ՆԱՏՕ-ի անդամ միայն հինգ երկրներ են կատարել պաշտպանության ծախսերը ՀՆԱ-ի 2%-ին հասցնելու պահանջը, հիշեցնում է թերթը։ Այսօր Լեհաստանն այդ կարիքների վրա ծախսում է ՀՆԱ-ի 3,9%-ը, ինչը նույնիսկ ավելին է, քան ԱՄՆ-ի 3,5% ցուցանիշը։