Մայր Աթոռում կատարվել է Տեառնընդառաջի նախատոնակը. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Լուրեր

07.11.2026 | 11:55
Երևանի կենտրոնում փոշու պարունակությունը հինգ օր գերազանցել է թույլատրելի սահմանը
07.11.2026 | 11:33
ԱԺ վարչատնտեսական վարչության պետի նկատմամբ ծառայողական քննություն է նշանակվել
07.11.2026 | 11:11
Նավթի գները նվազել են
07.11.2026 | 10:54
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
07.11.2026 | 10:33
Ռոբերտ Փիլիպոսյանը՝ կայծակնային շախմատի Մ-20 ԱԱ-ի բրոնզե մեդալակիր
07.11.2026 | 10:22
Արմեն Գրիգորյանը վերընտրվել է Գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի անդամ
07.11.2026 | 09:42
Հայաստանը, ԱՄՆ-ն և Ադրբեջանը սկսել են TRIPP-ի տեխնիկական պլանավորման աշխատանքները
07.11.2026 | 09:30
Նորբերտո Բրիասկո Բալեկյանը գոլ է խփել Արգենտինայի առաջնությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
06.11.2026 | 22:08
2027 թվականին Սևանի ափին ճեմուղի կկառուցվի, Ստեփանավանում՝ 15 բազմաբնակարան շենք․ նախատեսվում է 5,1 մլրդ դրամ
06.11.2026 | 21:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Բոլորը

Փետրվարի 14-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշելու է Տեառնընդառաջի տոնը, որը խորհրդանշում է 40-օրյա մանուկ Հիսուսի ընծայումը տաճարին։
Բերկառատ տոնի սկիզբն ազդարարվեց փետրվարի 13-ի երեկոյան։ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ, Սուրբ Գայանե վանքում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանության մասնակցությամբ կատարվեց Երեկոյան ժամերգություն:

Возможно, это изображение 11 человек

««Հավարտ ժամերգության, հանդիսապետությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, տեղի ունեցավ նախատոնակ, որից հետո կատարվեց տարվա առաջին Անդաստանը՝ օրհնվեցին աշխարհի չորս կողմերը:

Այնուհետև «Քրիստոս փառաց» տաղի երգակցության ներքո Սուրբ Գայանե վանքի Խորանի կանթեղից վառված մոմով Նորին Սրբությունը Հիսուս Քրիստոսին խորհրդանշող կենսատու լույսը փոխանցեց ներկա հավատավոր ժողովրդին»,— տեղեկացնում է Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգը:Возможно, это изображение 8 человек и огонь

Նախատոնակից հետո հոգևորականների թափորն ուղղվեց դեպի միաբանական շենքի շրջափակ, ուր, ներկայությամբ բազում հավատացյալ հայորդիների, ձեռամբ Հայոց Հովվապետի, վառվեց Տեառնընդառաջի խարույկը: Նորին Սրբությունը նաև հավատավոր հայորդիներին ընծայեց խաչեր:

Возможно, это изображение 1 человек, огонь и толпа

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից Տեառնընդառաջի տոնը հռչակվել է նորապսակների օրհնության օր: Այս կապակցությամբ փետրվարի 14-ին` եկեղեցիներում մատուցվելիք Սուրբ Պատարագի ավարտին, կկատարվի նորապսակ զույգերի օրհնության կարգ»,- ասված է հաղորդագրության մեջ: