Արգենտինայի 14 նահանգներում դենգեի տենդի հազարավոր դեպքեր են գրանցվել․ մարդկային կորուստներ կան

Լուրեր

07.11.2026 | 11:33
ԱԺ վարչատնտեսական վարչության պետի նկատմամբ ծառայողական քննություն է նշանակվել
07.11.2026 | 11:11
Նավթի գները նվազել են
07.11.2026 | 10:54
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
07.11.2026 | 10:33
Ռոբերտ Փիլիպոսյանը՝ կայծակնային շախմատի Մ-20 ԱԱ-ի բրոնզե մեդալակիր
07.11.2026 | 10:22
Արմեն Գրիգորյանը վերընտրվել է Գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի անդամ
07.11.2026 | 09:42
Հայաստանը, ԱՄՆ-ն և Ադրբեջանը սկսել են TRIPP-ի տեխնիկական պլանավորման աշխատանքները
07.11.2026 | 09:30
Նորբերտո Բրիասկո Բալեկյանը գոլ է խփել Արգենտինայի առաջնությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
06.11.2026 | 22:08
2027 թվականին Սևանի ափին ճեմուղի կկառուցվի, Ստեփանավանում՝ 15 բազմաբնակարան շենք․ նախատեսվում է 5,1 մլրդ դրամ
06.11.2026 | 21:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.11.2026 | 21:40
ԱՄՆ-ում ընտրություններից հետո ՏՏ ընկերությունները միլիարդավոր դոլարներ են կորցրել
Բոլորը

Արգենտինայում վտանգավոր դենգե տենդի ավելի քան 39,5 հազար դեպք է գրանցվել երկրի 24 նահանգներից 14-ում, որոնցից 29-ը՝ մահացու ելքով։ Այս մասին հայտնում է Xinhua-ն՝ հղում անելով Արգենտինայի առողջապահության նախարարությանը։

Նշվում է, որ տենդով հիվանդների մեծ մասը գտնվում է երկրի կենտրոնական և հյուսիս-արևելյան մարզերում, ինչպես նաև հյուսիս-արևմուտքում գտնվող հինգ նահանգներում:

Արգենտինայի առողջապահության նախարարության տվյալներով՝ տենդը շարունակում է արագորեն տարածվել։ Տասը օր առաջ՝ փետրվարի սկզբին, հանրապետությունում գրանցվել է 36,8 հազար դեպք, որից 1813-ը ներմուծվել է արտերկրից երկիր ժամանած անձանց կողմից։ Անցած տարվա օգոստոսի վերջից մինչև փետրվարի սկիզբ ամբողջ հանրապետությունում վիրուսի փոխանցման ցուցանիշը կազմել է 86 դեպք՝ 100 հազար բնակչի հաշվարկով։

Դենգե տենդը վիրուսային վարակ է, որը փոխանցվում է մարդկանց վարակված մոծակների խայթոցի միջոցով և տարածված է արևադարձային շրջաններում:

ԱՀԿ-ի տվյալներով՝ դենգե տենդով հիվանդ մարդկանց մեծամասնության մոտ ախտանիշներ չեն զարգանում, բայց զարգանալու դեպքում ներառում են բարձր ջերմություն, գլխացավ, մարմնի ցավ, սրտխառնոց և ցան: