Ֆրանսիան արևմտյան երկրներում ռուսական քարոզչություն տարածող 193 կայքից բաղկացած ցանց է հայտնաբերել

Լուրեր

07.11.2026 | 11:55
Երևանի կենտրոնում փոշու պարունակությունը հինգ օր գերազանցել է թույլատրելի սահմանը
07.11.2026 | 11:33
ԱԺ վարչատնտեսական վարչության պետի նկատմամբ ծառայողական քննություն է նշանակվել
07.11.2026 | 11:11
Նավթի գները նվազել են
07.11.2026 | 10:54
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
07.11.2026 | 10:33
Ռոբերտ Փիլիպոսյանը՝ կայծակնային շախմատի Մ-20 ԱԱ-ի բրոնզե մեդալակիր
07.11.2026 | 10:22
Արմեն Գրիգորյանը վերընտրվել է Գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի անդամ
07.11.2026 | 09:42
Հայաստանը, ԱՄՆ-ն և Ադրբեջանը սկսել են TRIPP-ի տեխնիկական պլանավորման աշխատանքները
07.11.2026 | 09:30
Նորբերտո Բրիասկո Բալեկյանը գոլ է խփել Արգենտինայի առաջնությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
06.11.2026 | 22:08
2027 թվականին Սևանի ափին ճեմուղի կկառուցվի, Ստեփանավանում՝ 15 բազմաբնակարան շենք․ նախատեսվում է 5,1 մլրդ դրամ
06.11.2026 | 21:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Բոլորը

Ֆրանսիական կառավարական VIGINUM գործակալությունը, որը պատասխանատու է օտարերկրյա թվային միջամտությունից պաշտպանվելու համար, հայտարարել է, որ հայտնաբերել է արևմտյան երկրներում ռուսական քարոզչություն տարածող կայքերի «կառուցված և համակարգված» ցանց, փոխանցում է Meduza-ն։

Ծառայության տվյալներով՝ այն բաղկացած է առնվազն 193 կայքից։ Սկզբում դրանք լուրեր են հրապարակել ռուսական և ուկրաինական բնակավայրերից, իսկ ներխուժումից հետո ցանցը վերաուղղորդվել է դեպի արևմտյան երկրների բնակիչները, որոնք աջակցում են Ուկրաինային, այդ թվում՝ Ֆրանսիան։

Ցանցը, որը ստացել է Portal Kombat անվանումը, հրապարակում է նյութեր, որոնք հիմնավորում են ռուսական զորքերի ներխուժումն Ուկրաինա և վարկաբեկում Ուկրաինայի ղեկավարությանը։ Ըստ ծառայության՝ կայքերը սեփական բովանդակություն չեն ստեղծում, այլ ուղղակի տարածում են հրապարակումներ երեք տեսակի աղբյուրներից՝ ռուսական կամ ռուսամետ գործիչների սոցցանցերից, ռուսական տեղեկատվական գործակալություններից և պետական կառույցներից։

Այսպիսով, 2023 թվականի հունիսի 23-ից սեպտեմբերի 19-ն ընկած ժամանակահատվածում այս կայքերում հրապարակվել է ավելի քան 150 հազար նյութ։

Հաղորդվում է նաև, որ ցանցում ընդգրկված կայքերը շատ նման են միմյանց։ Դրանց մի մասն օգտագործում է «pravda» բառը՝ որպես դոմեյնի անուն, որը տարբեր ընդլայնումներ ունի՝ կախված լեզվից, օրինակ՝ pravda-en.com անգլերեն կայքի համար, pravda-fr.com՝ ֆրանսիական կայքի համար։