Financial Times-ը` 1950թ. գործող բանկիրների գաղտնի ակումբի մասին, որը գլոբալ քաղաքականության ձևավորման հարցեր է քննարկում

Լուրեր

07.11.2026 | 11:33
ԱԺ վարչատնտեսական վարչության պետի նկատմամբ ծառայողական քննություն է նշանակվել
07.11.2026 | 11:11
Նավթի գները նվազել են
07.11.2026 | 10:54
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
07.11.2026 | 10:33
Ռոբերտ Փիլիպոսյանը՝ կայծակնային շախմատի Մ-20 ԱԱ-ի բրոնզե մեդալակիր
07.11.2026 | 10:22
Արմեն Գրիգորյանը վերընտրվել է Գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի անդամ
07.11.2026 | 09:42
Հայաստանը, ԱՄՆ-ն և Ադրբեջանը սկսել են TRIPP-ի տեխնիկական պլանավորման աշխատանքները
07.11.2026 | 09:30
Նորբերտո Բրիասկո Բալեկյանը գոլ է խփել Արգենտինայի առաջնությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
06.11.2026 | 22:08
2027 թվականին Սևանի ափին ճեմուղի կկառուցվի, Ստեփանավանում՝ 15 բազմաբնակարան շենք․ նախատեսվում է 5,1 մլրդ դրամ
06.11.2026 | 21:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.11.2026 | 21:40
ԱՄՆ-ում ընտրություններից հետո ՏՏ ընկերությունները միլիարդավոր դոլարներ են կորցրել
Բոլորը

Եվրոպայում մի քանի տասնամյակ է՝ գործում է խոշոր ֆինանսիստների և բանկիրների գաղտնի ակումբ, որտեղ հանդիպումներ են անցկացվում տարբեր երկրների ղեկավարների և կենտրոնական բանկերի նախագահների հետ, հայտնում է բրիտանական Financial Times պարբերականը։

Եվրոպայի խոշորագույն ֆինանսիստների և բանկիրների այս ակումբի վերջին հանդիպումը, ըստ FT-ի տեղեկությունների, տեղի է ունեցել Ցյուրիխի Dolder Grand հյուրանոցում՝ 2023 թվականի հոկտեմբերին։

Միջոցառումը տևել է երեք օր, որին մասնակցել են Շվեյցարիայի ֆինանսների նախարար Կարին Քելեր-Սուտերն ու երկրի Կենտրոնական բանկի ղեկավար Թոմաս Ջորդանը։ FT-ն պնդում է, որ հանդիպմանը քննարկվել է շվեյցարական Credit Suisse բանկի փլուզումը, UBS-ի հետ 2023 թվականի գարնանը միաձուլումը, «մի շարք այլ հարցեր»:

Բանկիրների և պաշտոնյաների փակ ակումբը, ըստ լրագրողների, ստեղծվել է Բանկային հետազոտությունների միջազգային ինստիտուտի (IIEB) հովանու ներքո 1950 թվականին Փարիզում։ Ակումբի հանդիպումների ժամանակ Եվրոպայի խոշորագույն բանկերի ղեկավարները կարող են կուլիսներում քննարկել միաձուլումների և ձեռքբերումների, ինչպես նաև գլոբալ քաղաքականության ձևավորման հարցը։ Միջոցառումները, որպես կանոն, անցկացվում են շքեղ հյուրանոցներում և պալատներում՝ գաղտնի եղանակով. արգելվում է ակումբի հանդիպումների աուդիո և վիդեո ձայնագրությունը, ինչպես նաև գաղտնի է պահվում հանդիպումների ժամանակացույցն ու դրանց մասնակիցների ամբողջական կազմը։