Նորվեգիան նախատեսում է Ուկրաինային NASAMS ՀՕՊ համակարգեր մատակարարել

Լուրեր

07.11.2026 | 11:55
Երևանի կենտրոնում փոշու պարունակությունը հինգ օր գերազանցել է թույլատրելի սահմանը
07.11.2026 | 11:33
ԱԺ վարչատնտեսական վարչության պետի նկատմամբ ծառայողական քննություն է նշանակվել
07.11.2026 | 11:11
Նավթի գները նվազել են
07.11.2026 | 10:54
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
07.11.2026 | 10:33
Ռոբերտ Փիլիպոսյանը՝ կայծակնային շախմատի Մ-20 ԱԱ-ի բրոնզե մեդալակիր
07.11.2026 | 10:22
Արմեն Գրիգորյանը վերընտրվել է Գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի անդամ
07.11.2026 | 09:42
Հայաստանը, ԱՄՆ-ն և Ադրբեջանը սկսել են TRIPP-ի տեխնիկական պլանավորման աշխատանքները
07.11.2026 | 09:30
Նորբերտո Բրիասկո Բալեկյանը գոլ է խփել Արգենտինայի առաջնությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
06.11.2026 | 22:08
2027 թվականին Սևանի ափին ճեմուղի կկառուցվի, Ստեփանավանում՝ 15 բազմաբնակարան շենք․ նախատեսվում է 5,1 մլրդ դրամ
06.11.2026 | 21:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Բոլորը

Նորվեգիայի կառավարությունը խորհրդարանին առաջարկել է արտադրողից պատվիրել NASAMS հակաօդային պաշտպանության ավելի շատ համակարգեր, որոնց մի մասը նախատեսվում է փոխանցել Ուկրաինային։ Այս մասին հայտնել է Նորվեգիայի կառավարությունը, գրում է ուկրաինական «Европейская правда»-ն:

NASAMS (Norwegian Advanced Surface-to-Air Missile System) միջին հեռահարության շարժական զենիթահրթիռային համակարգը նախատեսված է ցանկացած եղանակային պայմաններում ցածր և միջին բարձրությունների վրա օդային թիրախներ գրավելու համար: Համալիրը մշակվել է նորվեգական Կոնգսբերգ ընկերությունների կողմից՝ ամերիկյան Raytheon Company System ընկերության հետ համատեղ։ Այդ համալիրներն արդեն ծառայում են ուկրաինական բանակին։

Պատվերի արժեքը գնահատվում է 3,45 մլրդ նորվեգական կրոն՝ ավելի քան 300 մլն եվրո։

«Նորվեգական NASAMS համակարգը փրկում է ուկրաինացիների կյանքը և կանխում շենքերի և ենթակառուցվածքների ոչնչացումը: Ռուսական հրթիռային և անօդաչու սարքերի հարձակումները լայնածավալ և դաժան են, ուստի ՀՕՊ-ը բացարձակապես կարևոր է Ուկրաինայի համար»,- Նորվեգիայի պաշտպանության նախարար Բյորն Արիլդ Գրամի խոսքերն է մեջբերում ուկրաինական պարբերականը։

Միաժամանակ, ըստ աղբյուրի, նախարարը մտահոգված է, որ Նորվեգիան հնարավորինս արագ ձեռք բերի հակաօդային պաշտպանության համակարգեր սեփական պաշտպանության համար։ Առայժմ հայտնի չէ, թե պատվիրված զենքի որ մասն է գնալու Ուկրաինա։