Իսրայելն ընդլայնում է Գազայի հատվածի հարավում՝ դեպի Եգիպտոսի սահման ռազմական գործողությունները

Լուրեր

07.11.2026 | 11:33
ԱԺ վարչատնտեսական վարչության պետի նկատմամբ ծառայողական քննություն է նշանակվել
07.11.2026 | 11:11
Նավթի գները նվազել են
07.11.2026 | 10:54
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
07.11.2026 | 10:33
Ռոբերտ Փիլիպոսյանը՝ կայծակնային շախմատի Մ-20 ԱԱ-ի բրոնզե մեդալակիր
07.11.2026 | 10:22
Արմեն Գրիգորյանը վերընտրվել է Գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի անդամ
07.11.2026 | 09:42
Հայաստանը, ԱՄՆ-ն և Ադրբեջանը սկսել են TRIPP-ի տեխնիկական պլանավորման աշխատանքները
07.11.2026 | 09:30
Նորբերտո Բրիասկո Բալեկյանը գոլ է խփել Արգենտինայի առաջնությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
06.11.2026 | 22:08
2027 թվականին Սևանի ափին ճեմուղի կկառուցվի, Ստեփանավանում՝ 15 բազմաբնակարան շենք․ նախատեսվում է 5,1 մլրդ դրամ
06.11.2026 | 21:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.11.2026 | 21:40
ԱՄՆ-ում ընտրություններից հետո ՏՏ ընկերությունները միլիարդավոր դոլարներ են կորցրել
Բոլորը

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն «խելագարություն» է անվանել ՀԱՄԱՍ-ի պահանջները և ասել, որ չի ընդունի համաձայնությունը, որը խմբավորմանը կթողնի Գազայի հատվածի ամբողջական կամ մասնակի վերահսկողությունը: Նեթանյահուի խոսքով՝ ռազմական ճնշումը պատանդներին ազատելու լավագույն միջոցն է, գրում է Euronews-ը։

«ՀԱՄԱՍ-ի խելահեղ պահանջների առջև կապիտուլյացիան ոչ միայն չի հանգեցնի առևանգվածների ազատ արձակմանը, այլև կհրահրի նոր ջարդ»,- ասել է Նեթանյահուն։

Կառավարության ղեկավարը հայտնել է նաև, որ բանակը հրաման է ստացել ընդլայնել գործողությունը Գազայի հատվածի հարավում՝ Եգիպտոսի հետ սահմանին գտնվող Ռաֆահ քաղաքում։

«Մենք լիակատար հաղթանակի ճանապարհին ենք, հաղթանակը մեր ձեռքերում է, դա տարիների կամ տասնամյակների հարց չէ, դա ամիսների հարց է: Իսրայելի պաշտպանության բանակը հրաշքներ է գործում և համակարգված առաջ է շարժվում՝ հասնելու բոլոր նպատակներին, որոնք մենք քաղաքական մակարդակով պահանջում էինք՝ ՀԱՄԱՍ-ի ոչնչացում, բոլոր պատանդների ազատ արձակում և խոստում, որ Գազայի հատվածը վտանգ չի ներկայացնի Իսրայելի համար»,- հայտարարել է Նեթանյահուն։

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարել է, որ Վաշինգտոնը հանձնառու է հակամարտությանը դիվանագիտական լուծում տալու հարցում։ Նա աջակցություն է հայտնել Իսրայելին, սակայն Գազայի հատվածում խաղաղ բնակիչներին պաշտպանելու միջոցներն անբավարար է անվանել։ Բլինքենն ասել է, որ Իսրայելի պաշտպանության բանակի գործողություններից ամենօրյա զոհերի թիվը չափազանց բարձր է:

Հինգշաբթի ՀԱՄԱՍ-ի պատվիրակությունը բանակցություններ է վարել միջնորդների հետ Կահիրեում։ Եգիպտոսը պաղեստինա-իսրայելական հակամարտության երկու կողմերին կոչ է արել «անհրաժեշտ ճկունություն ցուցաբերել»։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Եգիպտոսը զգուշացրել է, որ իսրայելական զորքերի տեղակայումը սահմանի երկայնքով կսպառնա խաղաղության պայմանագրին, որը կնքվել է երկու երկրների միջև ավելի քան 4 տասնամյակ առաջ։ Եգիպտոսը մտավախություն ունի, որ ռազմական գործողությունների ընդլայնումը դեպի Ռաֆահ սարսափած պաղեստինցիներին կստիպի հատել սահմանը, իսկ սա սցենար է, որը Եգիպտոսը թույլ չի տա։

Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ ալ-Սիսիի հետ հանդիպման ժամանակ Բլինքենը կրկնել է, որ պաղեստինցիները չպետք է վտարվեն Գազայից։