Թուրքիայում 2023թ․ տասնամյակի ամենաքիչ բնակչության աճն է գրանցվել

Լուրեր

07.11.2026 | 11:33
ԱԺ վարչատնտեսական վարչության պետի նկատմամբ ծառայողական քննություն է նշանակվել
07.11.2026 | 11:11
Նավթի գները նվազել են
07.11.2026 | 10:54
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
07.11.2026 | 10:33
Ռոբերտ Փիլիպոսյանը՝ կայծակնային շախմատի Մ-20 ԱԱ-ի բրոնզե մեդալակիր
07.11.2026 | 10:22
Արմեն Գրիգորյանը վերընտրվել է Գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի անդամ
07.11.2026 | 09:42
Հայաստանը, ԱՄՆ-ն և Ադրբեջանը սկսել են TRIPP-ի տեխնիկական պլանավորման աշխատանքները
07.11.2026 | 09:30
Նորբերտո Բրիասկո Բալեկյանը գոլ է խփել Արգենտինայի առաջնությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
06.11.2026 | 22:08
2027 թվականին Սևանի ափին ճեմուղի կկառուցվի, Ստեփանավանում՝ 15 բազմաբնակարան շենք․ նախատեսվում է 5,1 մլրդ դրամ
06.11.2026 | 21:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.11.2026 | 21:40
ԱՄՆ-ում ընտրություններից հետո ՏՏ ընկերությունները միլիարդավոր դոլարներ են կորցրել
Բոլորը

Թուրքիայի վիճակագրական վարչությունը (TÜİK) հայտնել է, որ երկրի բնակչությունը վերջին մեկ տարում աճել է 92,824 մարդով և հասել 85,372,377-ի, որը տասնամյակի ամենաքիչ աճն է, գրում է Duvar-ը։

2023 թվականի բնակչությունն ավելացել է 2022-ի ցուցանիշից մեկ հինգերորդով պակաս թվով:

Նշվում է, որ անցյալ տասնամյակի վեց տարում բնակչությունն ավելացել է ավելի քան մեկ միլիոն մարդով։ Մինչև 2023 թվականն ամենացածր աճը գրանցվել է 2020 թվականին՝ COVID-19 համաճարակի առաջին տարում՝ 459,300 մարդ:

Սոցցանցերում աճի դանդաղումը վերագրվում է փետրվարի 6-ի երկրաշարժերին: 2022 թվականի մարդահամարի համեմատ՝ նկատվել է ավելի քան 500,000 մարդու անհամապատասխանություն։ Վերջերս թարմացված պաշտոնական տվյալների համաձայն՝ երկրաշարժերի զոհերի թիվը հասնում է 53,500-ի:

Լրատվամիջոցը գրում է, որ անհասկանալի է մնում՝ արդյո՞ք բնակչության թվի աճի նվազումը կարող է վերագրվել միայն երկրաշարժից մահացություններին, քանի որ կառավարության զեկույցը չի ներառում վերլուծություն։ Մարդահամարի տվյալներով՝ Թուրքիայի քաղաքացիների 50,1 տոկոսն արական սեռի, 49,9 տոկոսը՝ իգական սեռի ներկայացուցիչներ են։