Պուտինն առաջիկայում կայցելի Թուրքիա․ հայտնի է քննարկումների օրակարգը

Լուրեր

07.11.2026 | 11:55
Երևանի կենտրոնում փոշու պարունակությունը հինգ օր գերազանցել է թույլատրելի սահմանը
07.11.2026 | 11:33
ԱԺ վարչատնտեսական վարչության պետի նկատմամբ ծառայողական քննություն է նշանակվել
07.11.2026 | 11:11
Նավթի գները նվազել են
07.11.2026 | 10:54
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
07.11.2026 | 10:33
Ռոբերտ Փիլիպոսյանը՝ կայծակնային շախմատի Մ-20 ԱԱ-ի բրոնզե մեդալակիր
07.11.2026 | 10:22
Արմեն Գրիգորյանը վերընտրվել է Գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի անդամ
07.11.2026 | 09:42
Հայաստանը, ԱՄՆ-ն և Ադրբեջանը սկսել են TRIPP-ի տեխնիկական պլանավորման աշխատանքները
07.11.2026 | 09:30
Նորբերտո Բրիասկո Բալեկյանը գոլ է խփել Արգենտինայի առաջնությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
06.11.2026 | 22:08
2027 թվականին Սևանի ափին ճեմուղի կկառուցվի, Ստեփանավանում՝ 15 բազմաբնակարան շենք․ նախատեսվում է 5,1 մլրդ դրամ
06.11.2026 | 21:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Բոլորը

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը A haber-ի հետ հարցազրույցում հաստատել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մոտալուտ այցը երկիր՝ չհայտարարելով ստույգ ամսաթիվը։ Նա նշել է, որ Պուտինի այցն իրականում նախապես ծրագրված էր:

«Հիմա այս այցի ընթացքում հնարավորություն կլինի կրկին քննարկել որոշ հարցեր»,- ասել է Ֆիդանը՝ նշելով, որ բանակցությունների օրակարգում են լինելու էներգետիկան, պատերազմը Գազայում, Սևծովյան առևտրային ուղիները և Սիրիան։ Ֆիդանը հույս է հայտնել, որ Ռուսաստանը, որի հետ «Թուրքիան սերտ հարաբերություններ ունի շատ ոլորտներում, ներառյալ՝ էներգետիկան, աչք չի փակի Սիրիայում YPG-ի և PKK-ի ահաբեկչական կազմակերպությունների վրա»։

Ըստ Թուրքիայի ԱԳ նախարարի՝ Ռուսաստանը Անկարային մոտ դիրքորոշում ունի Իսրայել-Պաղեստին հարցում։ Ֆիդանը հայտարարել է, որ Ռուսաստան-Ուկրաինա խնդրի առնչությամբ հացահատիկային միջանցքը ևս մշտապես գտնվում է Անկարայի օրակարգում։

«Պարոն Պուտինի այցի ժամանակ այս հարցը միանշանակ կլինի սեղանին։ Հատկապես աշխարհի հարավային երկրներ և Աֆրիկայի աղքատ բնակչությունը զրկված է ցորենից»,- նշել է նա։

Լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Պուտինի Թուրքիա այցը տեղի է ունենալու փետրվարի 12-ին։ Այս ամսաթիվը, սակայն, ռուսական ու թուրքական կողմերը պաշտոնապես չեն հաստատել։ Պուտինի և Էրդողանի վերջին հանդիպումը տեղի է ունեցել 2023 թվականի սեպտեմբերին Սոչիում, սակայն նրանք հաճախ են  հեռախոսազրույցներ ունենում։

Էմմա Չոբանյան