Նեթանյահուն պայմաններ է ստեղծում ՀԱՄԱՍ-ի դեմ պատերազմն ավարտելու համար

Լուրեր

12.08.2026 | 12:50
«Օլիմպիակոսն» առաջարկ է արել Նաիր Թիկնիզյանի տրանսֆերի վերաբերյալ. աղբյուր
12.08.2026 | 12:41
Ալիևը հայտարարել է, թե Նախիջևանի հետ ցամաքային կապն Ադրբեջանի «վաղեմի երազանքն» է
12.08.2026 | 12:40
Երևանի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել. տարհանել են երկու քաղաքացու
12.08.2026 | 12:33
Գլխավոր դատախազն այցելել է Սևանա լճի ափին գտնվող՝ ապամոնտաժված շենք-շինությունների տարածքներ
12.08.2026 | 12:24
Եկեք, ասեք՝ մեր երազաքների կաթողիկոսը բազմազավակ հայր է, ի՞նչ սոցիալական երաշխիքներ կան․ Դավոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.08.2026 | 12:15
Եվս մեկ աստղային ֆուտբոլիստ տեղափոխվել է MLS
12.08.2026 | 12:08
Երիտասարդների ձայնը պետք է ոչ միայն լսելի լինի, այլև իրական ազդեցություն ունենա․ ՄԻՊ
12.08.2026 | 12:01
Թրամփը հաստատել է, որ սպառնալիքի պատճառով Թուրքիայից վերադառնալիս փոխել է օդանավը
12.08.2026 | 11:59
Արման Եղոյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
12.08.2026 | 11:53
2026 թվականի ավարտին Հայաստանում կգործեն 27 երիտասարդական միջավայրեր. ԿԳՄՍ նախարարի ուղերձը
12.08.2026 | 11:45
Սարից վերադառնալու ճանապարհին 12 հոգուց բաղկացած խումբը մոլորվել է. օգնության են հասել փրկարարները
12.08.2026 | 11:37
Հանցավոր կազմակերպությունը պետությանը պատճառել է ավելի քան 1,2 մլրդ դրամի վնաս. ՔԿ
12.08.2026 | 11:30
Հանրաքվե չեն առաջարկում, Ալիևի հագով Սահմանադրություն է կարվում․ Քրիստինե Վարդանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.08.2026 | 11:22
Մանուել Տուլիպա. «Այս խաղը ցույց տվեց, թե որքան դաժան կարող է լինել ֆուտբոլը». ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.08.2026 | 11:14
Ալիևը հայտարարել է, թե Մեծամորի ԱԷԿ-ը «վաղ թե ուշ պետք է շահագործումից հանվի»
Բոլորը

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կիրակի օրը ներկայացրել է երկրի հիմնական պահանջները Գազայում ՀԱՄԱՍ-ի դեմ պատերազմը դադարեցնելու վերաբերյալ: Այս մասին հաղորդում է jns հրեական լրատվամիջոցը։

«Հիմնական նպատակն առաջին հերթին ՀԱՄԱՍ-ի վերացումն է։ Այս նպատակին հասնելու համար երեք բան է անհրաժեշտ»,- ասել է Նեթանյահուն լրագրողներին Թել Ավիվի Կիրյա ռազմաբազայում կառավարության ամենշաբաթյա նիստից առաջ:

«Առաջին պահանջը ՀԱՄԱՍ-ի գումարտակների փլուզումն է։ Մինչ օրս 24 գումարտակից 17-ը հողին ենք հավասարեցրել։ Մնացած գումարտակների մեծ մասը գտնվում են հարավային Գազայի հատվածում և Ռաֆահում: Գումարտակների ոչնչացումից հետո Իսրայելի ուժերը պետք է մաքրման գործողություններ իրականացնեն՝ թույլ չտալու ՀԱՄԱՍ-ին վերականգնել իր ահաբեկչական բանակը»,- նշել է Նեթանյահուն՝ հավելելով, որ Իսրայելը պետք է ավարտի թունելների չեզոքացումը, ինչը շատ ժամանակ է պահանջում: