Թուրքիան երկրաշարժի հետևանքով 130,000 մարդու կորո՞ւստ ունի․ Էրդողանի քաղաքապետի թեկնածուն բացահայտումներ է արել

Լուրեր

06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
Բոլորը

Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության Ստամբուլի քաղաքապետի թեկնածու, նախկին նախարար Մուրադ Քուրումը հեռուստատեսությամբ ուղիղ եթերում խոսելով փետրվարին տեղի ունեցած ուժեղ երկրաշարժերի մասին՝ ասել է, որ Թուրքիան կորցրել է 130,000 մարդ։ Այս մասին գրում է Turkish Minute-ը՝ հավելելով, որ սա կասկածի տակ է դնում զոհերի պաշտոնական՝ 50,783 թիվը։

Ստամբուլը՝ Թուրքիայի ամենախիտ բնակեցված քաղաքը, գտնվում է Հյուսիսային Անատոլիայի խզվածքի մոտ, և քաղաքապետարանն ասում է, որ ավելի քան 200,000 բնակելի շենքեր կան, որոնք մեծ երկրաշարժի դեպքում փլուզման վտանգի տակ են։

Քուրումը, որը նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից ԱԶԿ-ի կողմից առաջադրվել է որպես Ստամբուլի քաղաքապետի թեկնածու, 2018-2023 թվականներին եղել է շրջակա միջավայրի նախարար, հետևաբար, պատասխանատու է երկրի շենքային ֆոնդի համար անցյալ տարվա փետրվարի 6-ին տեղի ունեցած աղետի ժամանակ։

«Մենք կգործադրենք բոլոր ջանքերը, կվերափոխենք Ստամբուլը։ Ուրիշ լուծում չկա։ 130,000 մարդ է կորցրել կյանքը։ Տեսեք, 11 նահանգում երկրաշարժեր են եղել։ Եթե Ստամբուլին մի բան պատահի, Աստված մի արասցե, երկիրը կկորչի, դրոշը կկորչի, պետությունը կկորչի։ Ահա թե ինչու մենք ասում ենք, որ սա նույնքան կարևոր է, որքան ահաբեկչության դեմ պայքարը»,- TV100-ի ուղիղ եթերում ասել է Քուրումը։

Նրա մեկնաբանություններին հաջորդել է սոցիալական ցանցերում քննադատությունների բուռն ալիքը, երբ պետական պաշտոնյան հրապարակել է փետրվարյան երկրաշարժերի զոհերի իրական թիվը, այլ ոչ թե պաշտոնական թիվը, որը, ոմանց կարծիքով, նվազագույնի է հասցվել՝ նսեմացնելու աղետը մայիսի ընտրություններից առաջ, որում Էրդողանը հաղթեց։

«Հաղորդումից հետո ես նորից հարցրի Մուրադ Քուրումին նրա այն հայտարարության մասին, որ «130,000 մարդ է զոհվել երկրաշարժերից»։ Նա ասաց, որ այս թիվը վերաբերում է ոչ թե փետրվարի 6-ի երկրաշարժերին, այլ Թուրքիայի Հանրապետության պատմության ընթացքում երկրաշարժերի հետևանքով զոհվածների մոտավոր ընդհանուր թվին»,- X-ի իր էջում գրել է ծրագրի հաղորդավար Ջանդաշ Թոլա Իշըքը։

Այնուամենայնիվ, այս բացատրությունը բավարար չէ, քանի որ Թուրքիայի պատմության մեջ երկրաշարժերի զոհերի ընդհանուր թիվը ոմանք գնահատում են 106,000, իսկ մյուսները հայտարարում են ավելի քան 150,000 զոհի մասին:

«Ես կարծում էի, որ ունենք 50,000 զոհ: Ինչո՞ւ եք թաքցրել 130,000 թիվը։ Դուք իշխանության եք 2002 թվականից։ Եթե Ստամբուլում հնարավոր երկրաշարժի դեպքում պետությունն ու դրոշը վտանգի տակ են, ի՞նչ եք արել 21 տարիների ընթացքում, որոնք կառավարել եք»,- X-ում գրել է ծայրահեղ աջ «Հաղթանակ» կուսակցության առաջնորդ Ումիթ Օզդաղը։

Նրա քննադատությունը կիսել են նաև ուրիշները։

«Դուք կառավարել եք այս քաղաքը 25 տարի։ Դուք վարձով եք տվել բոլոր ռազմական տարածքներն ու երկրաշարժերի հավաքման կետերը, երկնաքերեր եք կանգնեցրել։ Ձեզ անհանգստացնո՞ւմ է երկրաշարժը»,- X-ում գրել է լրագրող Իսմայիլ Արը։

Էմմա Չոբանյան