Օվերչուկի այցից հետո Բաքու է մեկնել ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարը

Լուրեր

10.11.2026 | 20:43
Դավիթ Թադևոսյանը Մոլդովայի փոխվարչապետի հետ քննարկել է բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները
10.11.2026 | 20:30
Խորթ հայրն ու տատը մեղադրվում են 12 տարին չլրացած երեխային թրաֆիքինգի ենթարկելու մեջ
10.11.2026 | 20:16
Աբու Դաբիում բանակցություններն արդյունավետ էին․ Ռուբիո
10.11.2026 | 20:00
Փաշինյան-Պուտին հանդիպում է պատրաստվում․ ռուսամետների կալանքով ջախջախվում են ՌԴ-ի ակտիվները ՀՀ-ում․ Արեգ Քոչինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 19:44
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երևանում
10.11.2026 | 19:30
Նախկին փոխնախարարը՝ Թուխմանուկի ոսկու հանքի բաժնետեր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 19:15
Ինչպե՞ս ընտրել բնակարան և ինչի՞ն ուշադրություն դարձնել․ TOON EXPO-ն՝ նոր առաջարկներով ու զեղչերով․ զրույց Դիանա Հարոյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 19:11
Փաշինյանն ու Մակրոնը քննարկել են ՀՀ-ԵՄ համագործակցության զարգացման քայլերը
10.11.2026 | 18:59
Ռուսաստանը փորձում է բաժանել Ուկրաինան Դնեպր գետով․ Զելենսկի
10.11.2026 | 18:45
Ինֆարկտ՝ կալանքի 20-րդ օրը․ ով է պատասխանատու ընդդիմադիր գործչի մահվան համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 18:30
Հայ մարզիկները 5 մեդալ են նվաճել պարաբազկամարտի աշխարհի առաջնությունում
10.11.2026 | 18:28
Էջմիածնի դպրոցներից մեկի մոտ 15-ամյա աղջիկը վնասվածք է պատճառել ընկերուհուն․ ոստիկանություն
10.11.2026 | 18:25
Անթալիայում ստորագրվել է Ադրբեջանի, Թուրքիայի, Վրաստանի և Բուլղարիայի միջև մաքուր էներգետիկայի ոլորտում համագործակցության համաձայնագիր
10.11.2026 | 18:21
Արսեն Գևորգյանի՝ բանտում մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն 
10.11.2026 | 18:18
Իրանը պատրաստ է ընդլայնել գազի արտահանումը Հայաստան․ Երևանում պայմանավորվածություններ են ձեռք բերվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Բաքու է ժամանել ՌԴ քաղաքացիական պաշտպանության, արտակարգ իրավիճակների  ու բնական աղետների հետևանքների վերացման նախարար Ալեքսանդր Կուրենկովը։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝  նա հանդիպել է Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովին։ Հանդիպմանը նշվել է ադրբեջանա-ռուսական ռազմավարական գործընկերության բարձր մակարդակը, ընդգծվել է երկու երկրների համագործակցության ակտիվ զարգացումը բոլոր ոլորտներում, այդ թվում՝ արտակարգ իրավիճակների կանխարգելման և արձագանքման։ Կողմերը կարևորել են 2024-2026 թվականների համար երկու երկրների միջև Համատեղ գործողությունների ծրագրի ստորագրումը:

Ռուսական գերատեսչության ղեկավարը պատրաստակամություն է հայտնել վերսկսել համագործակցությունը ականազերծման ադրբեջանցի մասնագետների վերապատրաստման ուղղությամբ։ Կուրենկովը նաև առաջարկել է վերսկսել «Կասպյան»  զորավարժությունները, որոնք անցկացվել են երեք տարի շարունակ նախքան կորոնավիրուսի համավարակը։

Հավելենք, որ ավելի վաղ Բաքվում էր ՌԴ փոխվարչապետ, ռուս-ադրբեջանական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Ալեքսեյ Օվերչուկը։ Նա և Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը ստորագրել էին ադրբեջանա-ռուսական համագործակցության զարգացման հիմնական ուղղությունների վերաբերյալ «Ճանապարհային քարտեզը»։