Ռուս-ադրբեջանական համագործակցության «Ճանապարհային քարտեզի» ստորագրումից հետո Ալիևն ընդունել է ՌԴ փոխվարչապետին

Լուրեր

07.11.2026 | 12:34
Ռուսաստանում հրթիռակոծվել է «Իսկանդեր» հրթիռների համար սարքավորումներ արտադրող գործարանը․ խոշոր հրդեհ է բռնկվել
07.11.2026 | 12:15
Վթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանում
07.11.2026 | 11:55
Երևանի կենտրոնում փոշու պարունակությունը հինգ օր գերազանցել է թույլատրելի սահմանը
07.11.2026 | 11:33
ԱԺ վարչատնտեսական վարչության պետի նկատմամբ ծառայողական քննություն է նշանակվել
07.11.2026 | 11:11
Նավթի գները նվազել են
07.11.2026 | 10:54
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
07.11.2026 | 10:33
Ռոբերտ Փիլիպոսյանը՝ կայծակնային շախմատի Մ-20 ԱԱ-ի բրոնզե մեդալակիր
07.11.2026 | 10:22
Արմեն Գրիգորյանը վերընտրվել է Գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի անդամ
07.11.2026 | 09:42
Հայաստանը, ԱՄՆ-ն և Ադրբեջանը սկսել են TRIPP-ի տեխնիկական պլանավորման աշխատանքները
07.11.2026 | 09:30
Նորբերտո Բրիասկո Բալեկյանը գոլ է խփել Արգենտինայի առաջնությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
Բոլորը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել ՌԴ փոխվարչապետ, ռուս-ադրբեջանական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Ալեքսեյ Օվերչուկին։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ հանդիպմանը նշվել է, որ 2023 թվականը հաջող է եղել երկու երկրների տնտեսական համագործակցության արդյունքներով։ Գոհունակությամբ նշվել են նաև  անցյալ տարվա դեկտեմբերին Սանկտ Պետերբուրգում ԱՊՀ պետությունների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպման շրջանակում Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների շփումները։

Զրույցի ընթացքում ընդգծվել է, որ տնտեսական համագործակցությունն ունի լայն օրակարգ, և այս ոլորտում նախատեսվում են նոր ուղղություններ։ Առևտրաշրջանառության 17,5 տոկոսի, ինչպես նաև բեռնափոխադրումների և տարանցիկ փոխադրումների շարունակական աճը գնահատվել է որպես երկկողմ համագործակցության լավ ցուցանիշ։

Կողմերն ընդգծել են ռուս-ադրբեջանական համագործակցության զարգացման հիմնական ոլորտներում 2024-2026 թվականների ճանապարհային քարտեզի ստորագրման կարևորությունը։

«Հանդիպմանը մտքերի փոխանակություն է տեղի ունեցել տրանսպորտի և  լոգիստիկ ապահովման, Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքի խթանման հարցերի շուրջ»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Նշենք, որ նախօրեին Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը և Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը Բաքվում ստորագրել էին «Ճանապարհային քարտեզ»՝ ադրբեջանա-ռուսական համագործակցության զարգացման հիմնական ուղղությունների վերաբերյալ։

Մասնավորապես, ադրբեջանական կողմի հաղորդմամբ, ռուս-ադրբեջանական համագործակցության զարգացման հիմնական ուղղությունների վերաբերյալ 2024-2026 թվականների «Ճանապարհային քարտեզը» նախատեսում է առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության զարգացմանն ուղղված կոնկրետ քայլերի իրականացում տրանսպորտի, արդյունաբերության, գյուղատնտեսական ոլորտներում, պարենային անվտանգության, ինչպես նաև էներգետիկայի, զբոսաշրջության, հումանիտար և սոցիալական, ինչպես նաև նորարարության և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում։

Օվերչուկը նախօրեին հանդիպել է նաև Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովին։

Էմմա Չոբանյան