Փարիզի մերձակայքում տրակտորներ և փակ ճանապարհներ. ֆերմերները շարունակում են բողոքի ցույցերը

Լուրեր

27.11.2026 | 18:36
Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող ազգային հանձնաժողովի նիստը
27.11.2026 | 18:33
Թրամփը փոխել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ Ռուսաստանի և Ուկրաինայի վերաբերյալ համատեղ հայտարարությունը
27.11.2026 | 18:25
Դավիթ Համբարձումյանը 5 տարի 4 ամիս 18 օր ազատազրկում կկրի․ Վճռաբեկ դատարանը բեկանել է Վերաքննիչ դատարանի որոշումը
27.11.2026 | 18:19
Բոլտերից պոկվել, ընկել ա. տեխհսկողը` շրջված երկաթե կոնստրուկցիայի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.11.2026 | 18:10
Ինչ է քննարկվելու Փաշինյան-Պուտին հանդիպմանը // «Հրազդան» մարզադաշտի բռնագանձնման հայց է ներկայացվել
27.11.2026 | 18:00
ՔՊ-ական 8 համայնքապետ դատի է տվել Իրինա Յոլյանին
27.11.2026 | 17:52
«Այդ նախագիծը մեծ վտանգ է ներկայացնում մեր երկրի համար»․ Սերժ Սարգսյանը՝ նոր Սահմանադրության նախագծի մասին
27.11.2026 | 17:43
Մեքսիկացի ֆուտբոլիստին գնդակահարել են հանդիպման ժամանակ
27.11.2026 | 17:34
66.8 մլն դրամի գույքային վնաս պատճառելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
27.11.2026 | 17:32
Հաստատվել են ՀՖՖ նախագահի ու Գործադիր կոմիտեի անդամների թեկնածուները
27.11.2026 | 17:25
ՏԻՄ ընտրությունների քարոզչությունն ավարտվում է այսօր՝ ժամը 24:00-ին․ ԿԸՀ
27.11.2026 | 17:16
Ո’չ, պետական դավաճանին էլ չպետք է զրկել քաղաքացիությունից, այլ այնպես պատժել, որ նման բան չլինի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.11.2026 | 17:08
Տոկիո․ Կարինա Ակոպովան և Նիկիտա Ռախմանինը 3-րդն են կարճ ծրագրից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.11.2026 | 16:59
Ուկրաինայի քաղաքացին ինքնահրկիզվել է Վարշավայի կենտրոնում. ԶԼՄ-ների պնդմամբ՝ բողոքի դրսևորում է
27.11.2026 | 16:55
Արհամարհում եմ Վահագն Ալեքսանյանի ասածները. Մեսրոպ Մանուկյան
Բոլորը

Եվրոպացի ֆերմերները դժգոհում են չափազանց մեծ սահմանափակումներից և շուկայում անբարեխիղճ մրցակցությունից։
Փարիզի մուտքն արգելափակված է, Ֆրանսիայում գյուղատնտեսության աշխատողները շարունակում են իրենց բողոքը։ Ֆերմերները տրակտորներով արգելափակել են երթեւեկությունը երկրի մի քանի մայրուղիներում, գրում է Euronews-ը:

Ֆերմերները պահանջում են ավելի բարձր աշխատավարձեր, սահմանափակումների մեղմացում և ծախսերի նվազեցում: Երեքշաբթի օրը կառավարության ղեկավարը խոստացել է պաշտպանել ֆրանսիացի ֆերմերներին «անբարեխիղճ մրցակցությունից» և ներկայացրել է մի շարք այլ միջոցներ։

Ազգային ժողովում իր ելույթում վարչապետ Գաբրիել Աթալն ասել է օրենսդիրներին, որ «նպատակը պարզ է. երաշխավորել արդար մրցակցություն, հատկապես, որպեսզի այն կանոնները, որոնք վերաբերում են (ֆրանսիացի) ֆերմերներին, հարգվեն նաև արտասահմանյան արտադրողների կողմից»:
«Մենք պետք է լսենք ֆերմերներին, ովքեր աշխատում են և անհանգստանում իրենց ապագայի և ապրուստի համար», – ասել է Գաբրիել Աթալը:

Ֆրանսիացի ֆերմերներն դժգոհում են, որ պարարտանյութերի, էներգիայի գների աճը խլում է իրենց եկամուտը: