ՆԳՆ-ն և ԱՄՆ-ը կհամագործակցեն հակակոռուպցիոն ոլորտի շրջանակներում

Լուրեր

07.11.2026 | 11:55
Երևանի կենտրոնում փոշու պարունակությունը հինգ օր գերազանցել է թույլատրելի սահմանը
07.11.2026 | 11:33
ԱԺ վարչատնտեսական վարչության պետի նկատմամբ ծառայողական քննություն է նշանակվել
07.11.2026 | 11:11
Նավթի գները նվազել են
07.11.2026 | 10:54
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
07.11.2026 | 10:33
Ռոբերտ Փիլիպոսյանը՝ կայծակնային շախմատի Մ-20 ԱԱ-ի բրոնզե մեդալակիր
07.11.2026 | 10:22
Արմեն Գրիգորյանը վերընտրվել է Գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի անդամ
07.11.2026 | 09:42
Հայաստանը, ԱՄՆ-ն և Ադրբեջանը սկսել են TRIPP-ի տեխնիկական պլանավորման աշխատանքները
07.11.2026 | 09:30
Նորբերտո Բրիասկո Բալեկյանը գոլ է խփել Արգենտինայի առաջնությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
06.11.2026 | 22:08
2027 թվականին Սևանի ափին ճեմուղի կկառուցվի, Ստեփանավանում՝ 15 բազմաբնակարան շենք․ նախատեսվում է 5,1 մլրդ դրամ
06.11.2026 | 21:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Բոլորը

Հունվարի 30-ին ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանն ընդունել է ԱՄՆ պետդեպարտամենտի արդարադատության հարցերով ավագ խորհրդատու Մայքլ Վասկոյին և Երևանում ԱՄՆ դեսպանատան Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության քրեական արդարադատության բարեփոխումների ծրագրի ղեկավար Քրիստինա Աֆոյանին:

ՆԳՆ-ից տեղեկացնում են, որ Արփինե Սարգսյանն անդրադարձել է ՆԳ նախարարության ձևավորմանն ու կադրերի ընտրության թափանցիկ և հաշվետու մեխանիզմներին: Հակակոռուպցիոն քաղաքականության վերաբերյալ հարցերի շրջանակում Արփինե Սարգսյանը նշել է, որ այդ ուղղությամբ ՆԳ նախարարությունում ձևավորվել է Ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչությունը: Նաև ներկայացրել է վարչության գործունեության հիմնական ուղղություններն ու կոռուպցիոն բնույթի հանցագործությունների դեմ պայքարում արձանագրված արդյունքները՝ ընդգծելով կառույցի թափանցիկ գործելաոճի, հանրությանը տեղեկատվության հասանելիության ապահովման առաջնահերթությունը։

«Ատեստավորման անցկացման կարգի վերաբերյալ ՆԳ փոխնախարարը նշել է այդ գործընթացում բարեվարքության ստուգման տարբեր բաղադրիչների առկայության, իրականացված ծավալուն աշխատանքի մասին:
Անդրադառնալով նոր ձևավորվող Քրեական ոստիկանությանը՝ Արփինե Սարգսյանը ոստիկանության ոլորտի բարեփոխումներում հատկապես կարևորել է հանցավորության դեմ պայքարում նոր տեխնոլոգիաների ներդրման, անձնակազմի կարողությունների զարգացման, կադրերի համալրման վերաբերյալ հարցերը։

Կիբերհանցավորության, կրիպտոարժույթների, նաև կոռուպցիոն բնույթի հանցագործությունների բացահայտման ուղղությամբ հարցերի քննարկմանը ՆԳ փոխնախարարը կարևորել է ոլորտում նոր տեխնոլոգիաների ու մեխանիզմների ներդրումը:
Հանդիպմանը ամերիկյան կողմը բարձր է գնահատել ՆԳՆ համակարգում իրականացվող բարեփոխումներն ու դրանց արդյունքները, ներկայացրել Հակակոռուպցիոն ռեֆորմներին աջակցող ծրագիրը, որի շրջանակում ԱՄՆ-ը պատրաստակամ է աջակցելու ՆԳ նախարարությանը:

Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել սերտորեն աշխատել նախանշված ուղղություններով՝ շարունակելով արդյունավետ համագործակցությունը»,- ասված է հաղորդագրությունում։