Հունգարիան համաձայն է Ուկրաինային ԵՄ օգնություն տրամադրելուն․ Օրբան

Լուրեր

06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
Բոլորը

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը հաստատել է, որ փետրվարի 1-ին Բրյուսելում կայանալիք գագաթնաժողովից առաջ պատրաստ է մեղմել իր դիրքորոշումը Ուկրաինային ԵՄ-ի առաջարկած օգնության փաթեթի վերաբերյալ, որը ֆինանսավորվելու է դաշինքի բյուջեից։ Այս մասին Օրբանը հայտարարել է ֆրանսիական Le Point-ի հետ զրույցում, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը։

«Հունգարիան պատրաստ է մասնակցել ԵՄ անդամ 27 երկրների խնդրի լուծմանը, եթե երաշխավորում եք, որ ամեն տարի մենք կորոշենք՝ ուղարկե՞լ այդ գումարը, թե՞ ոչ։ Եվ այս տարեկան որոշումը պետք է ունենա նույն իրավական հիմքը, ինչ այսօր․ այն պետք է լինի միաձայն»,- ասել է Օրբանը։

Նա ԵՄ-ի կողմից Կիևին ցուցաբերվելիք ֆինանսական ու ռազմական աջակցության հարցում նման «փոխզիջում» արդեն իսկ հնչեցրել է։ Եվրոպական շատ երկրներ դա անընդունելի են համարում։

Le Point-ին տված հարցազրույցում Օրբանը նաև ասել է, որ վստահ է FT-ի հրապարակման ճշգրտության մեջ:

«Եթե Financial Times-ը հրապարակի փաստաթուղթ, որտեղ մանրամասն նկարագրվում է Հունգարիայի ֆինանսական շրջափակման և մեր դեմ շանտաժի սցենարը, ապա մենք կարող ենք վստահ լինել, որ այն կա»,- ասել է նա։

Հիշեցնենք՝ Financial Times-ը գրել էր, որ ԵՄ իշխանությունները ծրագիր են մշակել, որ եթե Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանն արգելափակի Ուկրաինային նոր օգնությունը փետրվարի 1-ին նախանշված ԵՄ արտակարգ գագաթնաժողովում, դաշինքի մյուս երկրների և կառավարությունների ղեկավարները հրապարակայնորեն կհայտարարեն, որ Հունգարիայի վարչապետի «ապակառուցողական պահվածքի լույսի ներքո իրենք չեն կարող թույլ տալ» Բուդապեշտին ստանալ ԵՄ փողերը։

Էմմա Չոբանյան