Պակիստանի նախկին վարչապետ Իմրան Խանը 10 տարվա ազատազրկման է դատապարտվել

Լուրեր

07.11.2026 | 11:55
Երևանի կենտրոնում փոշու պարունակությունը հինգ օր գերազանցել է թույլատրելի սահմանը
07.11.2026 | 11:33
ԱԺ վարչատնտեսական վարչության պետի նկատմամբ ծառայողական քննություն է նշանակվել
07.11.2026 | 11:11
Նավթի գները նվազել են
07.11.2026 | 10:54
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
07.11.2026 | 10:33
Ռոբերտ Փիլիպոսյանը՝ կայծակնային շախմատի Մ-20 ԱԱ-ի բրոնզե մեդալակիր
07.11.2026 | 10:22
Արմեն Գրիգորյանը վերընտրվել է Գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի անդամ
07.11.2026 | 09:42
Հայաստանը, ԱՄՆ-ն և Ադրբեջանը սկսել են TRIPP-ի տեխնիկական պլանավորման աշխատանքները
07.11.2026 | 09:30
Նորբերտո Բրիասկո Բալեկյանը գոլ է խփել Արգենտինայի առաջնությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
06.11.2026 | 22:08
2027 թվականին Սևանի ափին ճեմուղի կկառուցվի, Ստեփանավանում՝ 15 բազմաբնակարան շենք․ նախատեսվում է 5,1 մլրդ դրամ
06.11.2026 | 21:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Բոլորը

Պակիստանի դատարանը նախկին վարչապետ Իմրան Խանին դատապարտել է 10 տարվա ազատազրկման։ Ըստ մեղադրական եզրակացության՝ նա բացահայտել է Վաշինգտոնում Պակիստանի դեսպանի կողմից կառավարություն ուղարկված գաղտնի հեռագրի բովանդակությունը, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Դատավճիռը հրապարակել է հատուկ դատարանը։ Հաղորդվում է, որ Պակիստանի ԱԳ նախկին նախարար  Շահ Մահմուդ Քուրեշին ևս 10 տարվա ազատազրկման է դատապարտվել։ 2022 թվականին վարչապետի պաշտոնից հեռացված Իմրան Խանն արդեն իսկ երեք տարվա բանտարկության էր դատապարտվել կոռուպցիայի մեղադրանքով։

Նախկին վարչապետի դեմ հարյուրի հասնող քրեական գործեր կան հարուցված։ Նրան առաջադրված մեղադրանքները բազմաբնույթ են՝ հայհոյանք, կոռուպցիա, ահաբեկչություն և այլն։ Խանը պնդում է, որ իր դեմ արշավը կազմակերպվել է իր վերադարձը կանխելու համար:

Նոր դատավճիռն էլ կայացվել է համընդհանուր ընտրություններից մեկ շաբաթ առաջ և նրան կզրկի քաղաքականություն վերադառնալու հնարավորությունից։ Նախկին վարչապետի «Թեհրիք-ի- Ինսաֆ» կուսակցությունը  քրեական գործը շինծու է համարում և մտադիր է վիճարկել դատավճիռը։

«Մենք չենք ընդունում այս անօրինական որոշումը», – գրել է Խանի փաստաբան Նաիմ Փանջուտան X-ի իր էջում։