ԵԽԽՎ-ում գերմանացի երկու նախկին պատգամավորների Ադրբեջանից կաշառք ստանալու մեղադրանք են առաջադրել

Լուրեր

07.11.2026 | 11:55
Երևանի կենտրոնում փոշու պարունակությունը հինգ օր գերազանցել է թույլատրելի սահմանը
07.11.2026 | 11:33
ԱԺ վարչատնտեսական վարչության պետի նկատմամբ ծառայողական քննություն է նշանակվել
07.11.2026 | 11:11
Նավթի գները նվազել են
07.11.2026 | 10:54
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
07.11.2026 | 10:33
Ռոբերտ Փիլիպոսյանը՝ կայծակնային շախմատի Մ-20 ԱԱ-ի բրոնզե մեդալակիր
07.11.2026 | 10:22
Արմեն Գրիգորյանը վերընտրվել է Գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի անդամ
07.11.2026 | 09:42
Հայաստանը, ԱՄՆ-ն և Ադրբեջանը սկսել են TRIPP-ի տեխնիկական պլանավորման աշխատանքները
07.11.2026 | 09:30
Նորբերտո Բրիասկո Բալեկյանը գոլ է խփել Արգենտինայի առաջնությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
06.11.2026 | 22:08
2027 թվականին Սևանի ափին ճեմուղի կկառուցվի, Ստեփանավանում՝ 15 բազմաբնակարան շենք․ նախատեսվում է 5,1 մլրդ դրամ
06.11.2026 | 21:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Բոլորը

Գերմանացի դատախազներն այսօր կաշառակերության և կոռուպցիայի մեղադրանքներ են առաջադրել չորս անձի, այդ թվում՝ երկու նախկին պատգամավորների, որոնք կասկածվում են Ադրբեջանից կաշառք ստանալու մեջ՝ Եվրոպայի խորհրդում Բաքվի օգտին քվեարկելու դիմաց։

Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նախկին անդամներ Աքսել Ֆիշերը և Էդուարդ Լինթները ներգրավված են եղել «Ադրբեջանական լվացքատուն» անվանումը ստացած ու ԵՄ-ում լայնորեն գործող փողերի լվացման և լոբբինգի սխեմայում։ Ադրբեջանը կիրառել է, այսպես կոչված, «խավիարային դիվանագիտություն»՝ եվրոպացի քաղաքական գործիչներին իր ազդեցության տակ վերցնելու համար, գրում է OCCRP-ն։

Բաքուն օգտագործել է 2,9 միլիարդ ԱՄՆ դոլար արժողությամբ գաղտնի հիմնադրամը, ի թիվս այլ բաների, անվճար ուղևորություններ և թանկարժեք նվերներ առաջարկելու եվրոպացի այն պատգամավորներին, ովքեր, օրինակ, համաձայնել են քվեարկել Բաքվի օգտին կամ դրական կարծիք հայտնել ԵԽԽՎ-ի մարդու իրավունքների զեկույցներում այն ժամանակ, երբ երկիրը տասնյակ քաղաքական գործիչների էր բանտարկում։

Գերմանիայի Քրիստոնեա-դեմոկրատական միության նախկին պատգամավորներ Աքսել Ֆիշերը եւ Էդուարդ Լինթները եղել են Բունդեսթագի պատգամավորներ։ Ֆիշերը պատգամավոր չէ 2009 թվականից, Լինթները՝ 2021-ից։ Կասկածյալ է եղել նաև նախկին քաղաքական գործիչ Կարին Շտրենցը, սակայն նա 2021 թվականին մահացել է։

Մյունխենի դատախազները մեղադրանք են առաջադրել նաև Լինթների որդուն, որն օգնել է կուլիսներում և փոխանցումներ կատարել, ինչպես նաև Լինթների և Շտրենցի նախկին աշխատակիցներին:

Լինթները փաստացի չի հերքում, որ զբաղվել է Ադրբեջանի օգտին լոբբինգով և խոստովանել է, որ իր ընկերություններն Ադրբեջանից ավելի քան 3 մլն եվրո են ստացել։ Միաժամանակ, նա հայտարարել է, որ քրեական մեղադրանքն անհիմն է։