Ուկրաինական բանակի կազմում 880 հազար մարդ կա․ Զելենսկի

Լուրեր

06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
Բոլորը

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին գերմանական ARD հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է, որ ուկրաինական բանակի հզորությունն այժմ կազմում է մոտ 880 հազար մարդ։

«Ունենք 880 հազար։ Մենք ունենք մեկ միլիոնանոց բանակ։ Սրա հետ մեկտեղ հիմա ունենք 30 միլիոն մարդ, կոնկրետ 30 միլիոն մարդ է աշխատում, միգուցե մի փոքր ավելին, չեմ կարող ճշգրիտ թիվ ասել»,- նշել է Ուկրաինայի նախագահը, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Նա նաև նշել է, որ 6,5-7,5 մլն ուկրաինացի լքել է երկիրը։

Զելենսկու խոսքով՝ պատերազմի առաջին օրերին արտերկիր մեկնած զինապարտները պետք է վերադառնան, և եթե ոչ կռվեն, ապա հարկեր վճարեն։

«Տարբեր մարդիկ հեռացան տարբեր պատճառներով։ Պատերազմի առաջին օրերին բոլոր սահմանները բաց էին։ Պատերազմ եղավ, մարդիկ փրկեցին իրենց երեխաներին, սա բոլորն են հասկանում։ Մարդիկ մեկնեցին աշխարհի տարբեր երկրներ, ոմանք մնացին այստեղ, դա յուրաքանչյուր մարդու ընտրությունն էր։ Մենք կցանկանայինք, որ Ուկրաինայի օրենքից դուրս հեռացած, մոբիլիզացիայի տարիքի մարդիկ լինեին Ուկրաինայում։ Հարցն այն չէ, որ նրանք բոլորը պետք է լինեն ճակատում, մենք մեծ բանակ ունենք։ Մարդիկ կան, որ գնացել են ու չեն վերադարձել իրենց աշխատանքին։ Դա իրենց իրավունքն է։ Բայց եթե նրանք Ուկրաինայի քաղաքացիներ են, ապա պետք է հարկ վճարեն, ցանկալի է՝ Ուկրաինայում։ Որովհետև մենք այդ գումարը տալիս ենք մեզ պաշտպանող մեր զինվորներին»,- հավելել է Զելենսկին։