Ի պատասխան ԵԽԽՎ որոշման՝ Ադրբեջանում առաջարկել են հրաժարվել գերմանական ավտոմեքենաներից

Լուրեր

07.11.2026 | 12:15
Վթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանում
07.11.2026 | 11:55
Երևանի կենտրոնում փոշու պարունակությունը հինգ օր գերազանցել է թույլատրելի սահմանը
07.11.2026 | 11:33
ԱԺ վարչատնտեսական վարչության պետի նկատմամբ ծառայողական քննություն է նշանակվել
07.11.2026 | 11:11
Նավթի գները նվազել են
07.11.2026 | 10:54
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
07.11.2026 | 10:33
Ռոբերտ Փիլիպոսյանը՝ կայծակնային շախմատի Մ-20 ԱԱ-ի բրոնզե մեդալակիր
07.11.2026 | 10:22
Արմեն Գրիգորյանը վերընտրվել է Գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի անդամ
07.11.2026 | 09:42
Հայաստանը, ԱՄՆ-ն և Ադրբեջանը սկսել են TRIPP-ի տեխնիկական պլանավորման աշխատանքները
07.11.2026 | 09:30
Նորբերտո Բրիասկո Բալեկյանը գոլ է խփել Արգենտինայի առաջնությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
06.11.2026 | 22:08
2027 թվականին Սևանի ափին ճեմուղի կկառուցվի, Ստեփանավանում՝ 15 բազմաբնակարան շենք․ նախատեսվում է 5,1 մլրդ դրամ
Բոլորը

Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովում Ադրբեջանի պատվիրակության լիազորությունները չվավերացնելու՝ Վեհաժողովի որոշումը շարունակում է քննարկվել Ադրբեջանի քաղաքական ու փորձագիտական դաշտում։ Միլլի Մեջլիսի պատգամավոր Թահիր Ռզաևը, մասնավորապես, քննադատության է ենթարկել Գերմանիային, քանի որ ԵԽԽՎ-ում Ադրբեջանի պատվիրակության լիազորությունների սահմանափակման նախաձեռնության հեղինակը գերմանացի պատգամավոր Ֆրանկ Շվաբեն էր։

«Այսօր Գերմանիան Ադրբեջանի հետ հարաբերություններում հետ չի մնում Ֆրանսիայից։ Երկու պետություններն էլ պատմականորեն գաղութատերեր են, ամենասարսափելի պատերազմների մասնակիցներ, մարդասպան երկրներ, ֆաշիզմի և նրա քարոզչության կենտրոններ»,- ասել է Ռզաևը։

Նա նշել է, թե «Գերմանիան չի կարողանում տանել Ադրբեջանի ինքնիշխանությունը, նրա զարգացումը կամ անկախ քաղաքականության իրականացումը»։

«Իհարկե, Ադրբեջանը պետք է վճռական իր վերաբերմունքն արտահայտի այդ կողմնակալ դիրքորոշման նկատմամբ։ Սա արդեն մի քանի անգամ նշվել է։ Գերմանա-ադրբեջանական հարաբերությունները նախորդ տարիներին եղել են առողջ։ Ափսոս, որ այս հարաբերությունների վրա ստվեր գցողների թիվն ավելացել է»,- ասել է ադրբեջանցի պաշտոնյան՝ այդ ամենում մեղադրելով «հայամետ ուժերին»։

Ռզաևը հայտարարել է, որ պետք է դադարեցնել Գերմանիայից ավտոմեքենաների ներկրումը։

«Շատ կարևոր է ոչ միայն դադարեցնել Գերմանիայից ավտոմեքենաների ներկրումը, այլ նաև սահմանափակել այստեղ գործող որոշ կազմակերպությունների գործունեությունը։ Այս միջոցառումները պետք է լինեն բազմակողմանի և ընդգրկեն բոլոր ոլորտները։ Դրանք պետք է հստակ դրսևորվեն դիվանագիտական, տնտեսական, առևտրային և մշակութային ոլորտներում»,- հայտարարել է Ռզաևը։

Հիշեցնենք, որ ԵԽԽՎ-ի որոշմամբ Ադրբեջանի պատվիրակությունն առնվազն մեկ տարով հեռացվել է Վեհաժողովից և կարող է վերադառնալ՝ իր կանոնակարգային պարտավորությունները կատարելու դեպքում։ Ադրբեջանական պատվիրակության նկատմամբ քաղաքական պատժամիջոցներ սահմանող որոշմանը կողմ է քվեարկել 76, դեմ՝ 10 պատգամավոր, ևս 4 խորհրդարանական ձեռնպահ է մնացել։

Էմմա Չոբանյան