Լինել զգոն, խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները. ՆԳ նախարարությունը հորդորում է

Լուրեր

07.11.2026 | 12:26
Ռուսաստանում հրթիռակոծվել է «Իսկանդեր» հրթիռների համար սարքավորումներ արտադրող գործարանը․ խոշոր հրդեհ է բռնկվել
07.11.2026 | 12:15
Վթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանում
07.11.2026 | 11:55
Երևանի կենտրոնում փոշու պարունակությունը հինգ օր գերազանցել է թույլատրելի սահմանը
07.11.2026 | 11:33
ԱԺ վարչատնտեսական վարչության պետի նկատմամբ ծառայողական քննություն է նշանակվել
07.11.2026 | 11:11
Նավթի գները նվազել են
07.11.2026 | 10:54
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
07.11.2026 | 10:33
Ռոբերտ Փիլիպոսյանը՝ կայծակնային շախմատի Մ-20 ԱԱ-ի բրոնզե մեդալակիր
07.11.2026 | 10:22
Արմեն Գրիգորյանը վերընտրվել է Գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի անդամ
07.11.2026 | 09:42
Հայաստանը, ԱՄՆ-ն և Ադրբեջանը սկսել են TRIPP-ի տեխնիկական պլանավորման աշխատանքները
07.11.2026 | 09:30
Նորբերտո Բրիասկո Բալեկյանը գոլ է խփել Արգենտինայի առաջնությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
Բոլորը

Համեմատաբար մեղմ դրսևորումներից հետո հունվարի երկրորդ կեսից ձմեռը հանրապետության ամբողջ տարածքում ներկայանում է ձյան առատ տեղումների, ուժեղ քամու, բուք ու սառնամանիքի տեսքով։ ՆԳՆ-ն հորդորում է վարորդներին լինել զգոն։

«Այդ իրողություններով պայմանավորված՝ հաճախ բարդ իրավիճակ է ստեղծվում հանրապետության տարբեր ճանապարհատվածներում՝ հատկապես լեռնային և բարձրալեռնային տարածաշրջաններում։ ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ստացված բազմաթիվ ահազանգերը պայմանավորված են այս հանգամանքով։

Դրանք հիմնականում ձյան մեջ արգելափակված, դժվարանցանելիության պատճառով առաջացած խցանումների վերաբերյալ են։ Այս ընթացքում ՆԳՆ ՓԾ աշխատակիցները, պարեկների ակտիվ աջակցությամբ, շարունակում են ծառայել շուրջօրյա ռեժիմով՝ օպերատիվորեն արձագանքելով ստացված ահազանգերին, օգնության հասնելով արտակարգ իրավիճակում հայտնված քաղաքացիներին, նրանց ցուցաբերելով համապատասխան անհրաժեշտ օգնություն։

Իրենց դժվար առաքելությունն իրականացնելիս փրկարարներն ու պարեկները սերտորեն և արդյունավետ համագործակցում են նաև ճանապարհների շահագործման և այլ կառույցների աշխատակիցների հետ։

ՆԳՆ փրկարար ծառայությունը հորդորում է մշտապես հաշվի առնել եղանակային բարդ պայմանները, դժվարանցանելի հատվածներով երթևեկել բարձր զգոնությամբ, ճանապարհ դուրս գալ միայն խիստ անհրաժեշտության դեպքում և բացառապես ձմեռային անվադողերով»,- ասված է ՆԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ: