Ադրբեջանն ու Թուրքիան լրագրողների իրավունքների ոտնահարման հարցում առաջատարներն են․ ԵԽԽՎ զեկուցող

Լուրեր

07.11.2026 | 12:15
Վթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանում
07.11.2026 | 11:55
Երևանի կենտրոնում փոշու պարունակությունը հինգ օր գերազանցել է թույլատրելի սահմանը
07.11.2026 | 11:33
ԱԺ վարչատնտեսական վարչության պետի նկատմամբ ծառայողական քննություն է նշանակվել
07.11.2026 | 11:11
Նավթի գները նվազել են
07.11.2026 | 10:54
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
07.11.2026 | 10:33
Ռոբերտ Փիլիպոսյանը՝ կայծակնային շախմատի Մ-20 ԱԱ-ի բրոնզե մեդալակիր
07.11.2026 | 10:22
Արմեն Գրիգորյանը վերընտրվել է Գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի անդամ
07.11.2026 | 09:42
Հայաստանը, ԱՄՆ-ն և Ադրբեջանը սկսել են TRIPP-ի տեխնիկական պլանավորման աշխատանքները
07.11.2026 | 09:30
Նորբերտո Բրիասկո Բալեկյանը գոլ է խփել Արգենտինայի առաջնությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
06.11.2026 | 22:08
2027 թվականին Սևանի ափին ճեմուղի կկառուցվի, Ստեփանավանում՝ 15 բազմաբնակարան շենք․ նախատեսվում է 5,1 մլրդ դրամ
Բոլորը

Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) լրագրողների և մամուլի ազատության հարցերով զեկուցող, Դանիայից պատգամավոր Մոգենս Յենսենը լրագրողների իրավունքների ոտնահարման դեպքերի թվով Եվրոպայում առաջատարներ է համարում Ադրբեջանն ու Թուրքիան։ Այս մասին նա ասել է ԵԽԽՎ-ի Media Box-ի հետ զրույցում։

«Լրագրողների և, ընդհանրապես, լրատվամիջոցների իրավունքների խախտումները շարունակում են աճել ամենուր։ 2015 թվականին գրանցվել է նման 180 դեպք, իսկ 2022 թվականին դրանց թիվը հասել է 280-ի։ Ամենավատ իրավիճակն Ադրբեջանում և Թուրքիայում է։ Այս և մի շարք այլ երկրներում մենք տեսնում ենք լուրջ հարձակումներ լրագրողների վրա, այդ թվում՝ սպանություններ, ոտնձգություններ և զրպարտչական արշավներ լրատվամիջոցների աշխատողների, հատկապես՝ կանանց դեմ: Այսօր Եվրոպայում 68 լրագրող կա բանտում, և սա հսկայական խնդիր է, որը մենք պետք է լուծենք»,- ասել է Յենսենը։

Նա նշել է, որ այդ երկրներին խնդրում են ապրել Եվրոպայի խորհրդի չափանիշներով, որի անդամն են, փոխել  օրենսդրությունը և դրա կիրառումը։

«Կոչ ենք անում նաև կատարել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումները։ Մենք նաև կոչ ենք անում բոլոր երկրներին՝ մշակել ԶԼՄ-ների ազգային ռազմավարություն և երկխոսություն սկսել մամուլի ու կառավարության միջև՝ հասնելու լրատվամիջոցների ազատության և անվտանգության հարգմանը»,- հայտարարել է ԵԽԽՎ զեկուցողը։

Էմմա Չոբանյան