Թուրքիայի կրոնական վարչությունը պահանջում է հայ գրող Սևան Նիշանյանին քրեական պատասխանատվության ենթարկել

Լուրեր

06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
Բոլորը

Թուրքիայի կրոնական հարցերով վարչությունը քրեական գործ հարուցելու հարց է ներկայացրել հայ գրող և լեզվաբան Սևան Նիշանյանի դեմ՝ իսլամական ազանի վերաբերյալ նրա խոսքերի համար, գրում է Turkish Minute-ը։

«Ես չգիտեմ որևէ այլ հարձակում, որն այնքան զզվելի է, որքան բարձրախոսների վրա հնչող ազանը: Դա բռնաբարություն է, ոտնձգություն։ Սա Թուրքիայում կյանքի ամենասարսափելի կողմերից մեկն է»,- ասել է Նիշանյանը կիրակի YouTube-ի իր ամենշաբաթյա ուղիղ հեռարձակման ժամանակ, որտեղ նա պատասխանում է իր երկրպագուների հարցերին։

Անկարայի գլխավոր դատախազություն ներկայացված բողոքում ասվում է, որ Նիշանյանի խոսքերը վիրավորանք են իսլամական կրոնական արժեքների և խորհրդանիշների նկատմամբ, ինչպես նաև հանրային պառակտում և լարվածություն են հրահրում:

Կրոնական վարչության ներկայացրած բողոքում ասվում է, որ Նիշանյանի մեկնաբանություններն «անցել են հարգանքի սահմանները» և «ատելություն» հրահրել՝ իսլամական հավատքի և արժեքների նկատմամբ «թշնամական վերաբերմունքով»։ Բողոքով պահանջվում է Նիշանյանին պատասխանատվության ենթարկել։

66-ամյա գրող Սևան Նիշանյանը Թուրքիայում հայտնի է իր հակասական հայացքներով։ 2014 թվականին նա Թուրքիայում բանտարկվել է՝ ապօրինի շինարարության համար։ Նա պնդում է, որ դա պատասխան էր երկրում խոսքի ազատության սահմանափակումների վերաբերյալ իր քննադատությանը:

2017 թվականին խիստ ռեժիմի բանտից փախչելուց հետո Նիշանյանն ապաստան էր խնդրել Հունաստանում, սակայն 2022 թվականի հունվարին արտաքսվել էր, քանի որ կեցության թույլտվության հետ կապված խնդիրներ էր ունեցել: Հայաստանում կարճատև մնալուց հետո այժմ նա ապրում է Մոնտենեգրոյում։

Էմմա Չոբանյան