Մանվել Գրիգորյանի դատավոր դուստրը ոչ միայն հորեղբորորդու, այլև ուրիշ ազգականների վերաբերյալ գործեր է քննել

Լուրեր

26.06.2026 | 08:14
ԱԱ-2026. ԱՄՆ-ը պարտվեց գոլառատ խաղում, Ավստրալիան փլեյ-օֆֆում է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.06.2026 | 04:58
ԱԱ-2026. Նիդերլանդներն ու Ճապոնիան դուրս եկան փլեյ-օֆֆ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.06.2026 | 02:03
ԱԱ-2026. Գերմանիան անակնկալ պարտություն կրեց, Կոտ դ’Իվուարը հաղթեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.06.2026 | 00:17
Իսրայելի ԱԳ նախարարը նախատեսում է կառավարությանը առաջարկել Հայոց ցեղասպանությունը ճանաչելու բանաձև
25.06.2026 | 23:51
Արմեն Մելիքբեկյանը մտադիր չէ առաջադրվել ՀՖՖ նախագահի ընտրություններում
25.06.2026 | 23:34
Սերդար Քըլըչը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին
25.06.2026 | 23:10
Նախագահը ստորագրել է վարորդականներից զրկվածներին վերաբերող օրենքը
25.06.2026 | 22:47
Հայաստանը և Իրանը կարևորել են 400 կՎ էլեկտրահաղորդման գծի շուտափույթ ավարտը
25.06.2026 | 22:33
Բաքուն ԱՄՆ Կոնգրեսում առաջին անգամ միջոցառում է կազմակերպել՝ նվիրված հայերի կողմից ադրբեջանցիների, իբր, «էթնիկ զտումներին»
25.06.2026 | 22:19
«45 օր՝ առանց սննդի․ առողջական վիճակը ծայրահեղ է գնահատվում»․ ինչու են բանտերում կալանավորները հացադուլի դիմում
25.06.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
25.06.2026 | 21:55
Աջապահյանը չարդարացվեց, բայց ազատվեց տնային կալանքից․ առաջին ատյանի դատավճիռը «ոչ պատշաճ» է ճանաչվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.06.2026 | 21:43
Պորտուգալացի մարզիչ Ռիկարդո Դիոնիսիոն ավարտում է իր աշխատանքը «Արարատ» ֆուտբոլային ակումբում
25.06.2026 | 21:36
Ավելի քան 700 մլն դոլարի գործարք․ ԱՄՆ-ը Թուրքիային ինքնաթիռների շարժիչներ կմատակարարի իր առաջին տեղական կործանիչի համար՝ չնայած Կոնգրեսի առարկություններին
25.06.2026 | 21:24
Խուզարկություն, քվորման բացակայություն․ ինչու տապալվեց Գյումրիի ավագանու նիստը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Բարձրագույն դատական խորհրդում քննվող կարգապահական վարույթով «մեղադրյալ» դատավորն այսօր գեներալ Մանվել Գրիգորյանի դուստրն էր՝ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նաիրա Գրիգորյանը։

Վերջինիս նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել՝ հարազատ հորեղբոր որդու գործով ինքնաբացարկ չհայտնելու համար։

Արադարադատության նախարարության ներկայացուցիչ Հայկ Սանոյանը դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդությունը ներկայացնելիս նշեց, որ դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու միջնորդությունը ներկայացրել է հենց դատավորի հորեղբոր որդին՝ Հրանտ Գրիգորյանը՝ հայտնելով, որ այնքան էլ լավ հարաբերությունների մեջ չէ դատավորի հետ։

Ըստ վարույթի նյութերի՝ դատավոր Նաիրա Գրիգորյանը նախկինում ևս Հրանտ Գրիգորյանի վերաբերյալ գործ է ստացել, սակայն պարզելով, որ խոսքն իր հորեղբոր որդու մասին է, ինքնաբացարկ է հայտնել։ Իսկ ահա այս գործով նույն վարքագիծը չի դրսևորել, վարույթ է ընդունել գործը, կողմերի մոտ չի բացահայտել ինքնաբացարկի հնարավոր հիմքերն ու դրանով դատական ակտ է կայացրել։

Նաիրա Գրիգորյանը ԲԴԽ-ին հայտնեց, Հրանտ Գրիգորյանի վերաբերյալ 2020 թվականի գործը, որով ինքը ինքնաբացարկ է հայտնել, ընդհանուր կարգով է քննվել, իսկ կարգապահական վարույթի հիմք հանդիսացած գործը պարզեցված կարգով է քննել, ինքը վարույթ ընդունելիս թեև տեսել է, որ կողմի անունը, ազգանունը և հայրանունը համապատասխանում է իր հորեղբոր որդու տվյալների հետ, բայց, իր իմանալով, նա պետք է Արշալույս գյուղում գրանցված լիներ, մինչդեռ գործում այլ հասցե է նշված եղել, իսկ վարույթին անձնագիր կցված չի եղել։

Այնուամենայիվ, ըստ դատավորի, գործը վարույթ ընդունելուց հետո կողմերին իրենց իրավունքների և պարտականությունների մասին ծանուցագիր ուղարկելիս նրանց հայտնել է ինքնաբացարկ հայտնելու իրավունքի մասին, սակայն իրեն ինքնաբացարկ չի ներկայացվել, ավելին, կողմը չի էլ վիճարկում իր վերաբերյալ կայացված դատական ակտը, միայն վիճարկում է այն հանգամանքը, որ ինքը՝ Նաիրա Գրիգորյանն է քննել այս գործը։

Դատավորը նաև նշեց, որ ինքը բացասական վերաբերմունք չունի հորեղբոր որդու նկատմամբ։

Դատավոր Արշակ Վարդանյանը փորձեց պարզել՝ դատավոր Գրիգորյանի կարծիքով՝ եթե նա ինքնաբացարկ հայտներ, մեկ այլ դատավոր այլ որոշում կկայացնե՞ր, թե՞ այն նույն որոշումը, որը Նաիրա Գրիգորյանն է կայացրել, ինչին ի պատասխան դատավորն ասաց, որ ցանկացած դատավոր նույն որոշումը կկայացներ՝ օրենքի հիման վրա։

Նախագահող դատավոր Կարեն Անդրեասյանը փորձեց հարցի միջոցով հստակեցնել՝ արդյո՞ք դատավորի վարույթում շուրջ 4000 գործի առկայությունը չի նպաստել, որ դատավորը չնկատի, որ վարույթ է ընդունում իր հորեղբոր որդու գործը։

«Եթե Ձեր վարությում 200 գործ լիներ, դուք կարդայիք անուն ազգանունը, կիմանայի՞ք, որ Ձեր հորեղբոր որդու գործն է»,- հարցրեց Կարեն Անդրեասյանը, սակայն Նաիրա Գրիգորյանը հստակ չպատասխանեց այդ հարցին՝ միայն շարունակելով պնդել,, որ եթե ի սկզբանե իմանար, որ հորեղբոր որդու գործի մասին է խոսքը, այն վարույթ չէր ընդունի։

Նիստի ընթացքում դատավորը նաև այլ հանգամանքներ բացահայտեց․ ասաց, որ նախկինում նաև հորեղբոր աղջկա և իր ևս մեկ ազգայանի վերաբերյալ գործ է քննել՝ կրկին պարզեցված վարույթով։

Գործի քննությունն այսօր ավարտվեց․ ԲԴԽ-ն հեռացավ խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու, որը կհրապարակվի հունվարի 29-ին։

Արաքս Մամուլյան