Ընթերցանության խրախուսումը հանրակրթության նոր չափորոշչի առաջնահերթություններից է․ Անդրեասյան

Լուրեր

06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
Բոլորը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը մասնակցել է Գրքասեր կանանց ակումբի տարեկան ամփոփիչ միջոցառմանը՝ որպես բանախոս։

ԿԳՄՍՆ-ից տեղեկացնում են, որ Ժաննա Անդրեասյանն անդրադարձել է հայ գրականության և պատմության մեջ կարևոր դերակատարում ունեցող կանանց՝ Զապել Եսայանի և Շուշանիկ Կուրղինյանի օրինակով։ Ըստ նախարարի՝ ի նշանավորումն այս կանանց պատմական դերի՝ 2023 թ․ Երևանի թիվ 180 դպրոցն անվանակոչվել է գրող, հրապարակախոս, ազգային-հասարակական գործիչ Զապել Եսայանի անունով, ինչպես նաև ԿԳՄՍ նախարարության պատվերով ու ֆինանսական միջոցներով պատրաստվել և Կոմիտասի անվան զբոսայգում տեղադրվել է Շուշանիկ Կուրղինյանի կիսանդրին, որը տարիներ առաջ գողացել էին:

«Պատմական և հանրային ակտիվ դերակատարում ունեցած նշանավոր կանանց արժևորումը կարևոր է նաև ուսումնական գործընթացում կանանց մասին համապարփակ գիտելիքների փոխանցման, ինչպես նաև նրանց դերի և գործունեության տեսանելիության բարձրացման տեսանկյունից։ Նրանք երեխաների համար լավագույն օրինակն են՝ նրանց պատմական դերը, փորձն ու ժառանգությունը, գիտելիքը, թողած արժեքները շարունակաբար նորացնելու և առաջ տանելու, վարքային մոդելներ ձեռք բերելու համար»,- ասել է Ժաննա Անդրեասյանը։

Возможно, это изображение 5 человек

Քննարկման ընթացքում անդրադարձ է եղել նաև ժամանակակից հայ գրողների ստեղծագործությունների ուսուցմանը հանրակրթական դպրոցներում։ Այս համատեքստում Ժաննա Անդրեասյանն անդրադարձել է հանրակրթության նոր չափորոշչին, մասնավորապես՝ գրականության առարկայական չափորոշչով սահմանված փոփոխություններին ու առաջնահերթություններին։ Ըստ նախարարի՝ ընթերցանության խրախուսումը հանրակրթության նոր չափորոշչի առաջնահերթություններից է՝ տեքստը հիմնարար հասկանալու, ընկալելու, վերլուծելու, քննարկելու, կարծիք հայտնելու և այլ կարողություններ ձևավորելու տեսանկյունից։

«Մեր խնդիրն է այնպես անել, որ դպրոցական տարիքից երեխան սիրի գիրքը, ձևավորի կարդալու հմտություն, մտորի կարդացած յուրաքանչյուր գրքի շուրջ։ Իսկ ընթերցանությունն այնպիսի սեր է, որը եթե սկսես, շղթայաբար շարունակվելու է ու չի դադարելու։ Այդ նպատակով չափորոշչով ընտրված է այնպիսի գրականություն, այդ թվում՝ ժամանակակից, որը կխթանի ընթերցանությունը»,- ընդգծել է ԿԳՄՍ նախարարը։

Возможно, это изображение 13 человек

Հանդիպման ընթացքում ներկաներն իրենց հուզող հարցերն են ուղղել նախարարին, որոնք վերաբերել են կրթության բովանդակությանը, գնահատման նոր մեխանիզմներին, դպրոցների շենքային պայմանների բարելավմանը, «Գոյ» թատրոնի վերակազմավորմանը, մշակութային հաստատությունների բարելավման, հուշարձանների վերականգնման հետագա ծրագրերին։

Գրքասեր կանանց ակումբի հիմնադիր Մարիամ Մարտիրոսյանը հակիրճ ներկայացրել է ակումբի երեք տարվա գործունեությունը՝ նշելով, որ նախաձեռնել են «Գրքասերը մարզերում» ծրագիրը, որի շրջանակում տարբեր մարզերում կազմակերպվում են հանդիպումներ ժամանակակից գրողների հետ, քննարկվում են նրանց ստեղծագործությունները։