Էմանուել Ճգնավորյանը՝ Միլանի սիմֆոնիկ նվագախմբի նոր երաժշտական ղեկավար
Մշակույթ
18.01.2024 | 23:59Միլանի սիմֆոնիկ նվագախմբի նոր երաժշտական ղեկավարը կլինի վիեննացի հայկական ծագումով Էմանուել Ճգնավորյանը, հայտնում են Իտալիայում ՀՀ դեսպանությունից։
Իտալիայում ՀՀ դեսպանությունից տեղեկացնում են, որ 28-ամյա Ճգնավորյանն անցյալ տարի Ռիկարդո Շայիի հետ բացել է Լա Սկալայի Ֆիլհարմոնիկ սեզոնը։