Մոսկվայի անհանգստությունը. ինչ եղավ Փաշինյանի հայտարարած գործակալական ցանցը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.11.2026 | 22:53
Թուրքիայում վերանորոգվել է Մարաթուկ լեռան վրա գտնվող Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցին
09.11.2026 | 22:40
Գևորգ Պապոյանը Ժնևում քննարկել է MSC Group-ի հետ Հայաստանի՝ տարածաշրջանային լոգիստիկ հանգույց դառնալու հեռանկարները
09.11.2026 | 22:28
Ադրբեջանում 2027 թվականից տնետուն կշրջեն՝ հաշվառելու քաղաքացիների համակարգիչներն ու պլանշետները
09.11.2026 | 22:13
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 45 տրանսպորտային միջոց
09.11.2026 | 21:58
Ովքեր ձգտում են պառակտում մտցնել Թուրքիայի և Ադրբեջանի միջև, զբաղված են ապարդյուն ջանքերով․ Էրդողան
09.11.2026 | 21:43
«Բալես զոհվեց հրադադարից 2 ժամ առաջ»․ նոյեմբերի 9-ից 6 տարի անց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 21:27
Արարատ Միրզոյանը և Մարգուս Ցահքնան քննարկել են երկկողմ տնտեսական կապերի ակտիվացման հարցեր
09.11.2026 | 21:16
Լենինգրադի մարզի իշխանություններն առաջարկել են սահմանափակել բենզինի վաճառքը
09.11.2026 | 21:00
Ընդդիմադիր համախմբումը իշխանափոխության նպատակ ունի․ եթե Փաշինյանը մնա իշխանության, Ալիևի պահանջը կատարվելու է․ Էդգար Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 20:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա
09.11.2026 | 20:50
«Քնել անգամ չէին թողնում»․ սեռական ծառայությունների հարկադրանք՝ «Տեցի կռուգում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 20:42
Վթարային ջրանջատում՝ Կապանում
09.11.2026 | 20:28
Նոր ահազանգ․ ռուսական բազայի 2 զինծառայող է կալանավորվել ուկրաինացուն ծեծելու հաղորդման հիման վրա
09.11.2026 | 20:12
Հունգարիայի նախկին վարչապետ Օրբանի եղբայրը ձերբակալվել է մարդկանց թրաֆիքինգի գործով
09.11.2026 | 20:00
ԵՄ-ն ռազմականացվում է․ ՀՀ-ի ինտեգրումը և անվտանգության հարցը սխալ է տարանջատելը․ Սերգեյ Մինասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Արդյո՞ք ՀՀ-ում ռուսական գործակալներ կան․ այս մասին խոսակցությունները արտաքին գործերի նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը Factor TV-ի հետ զրույցում «ասեկոսե» անվանեց։

Հայաստանում գործակալների առկայության մասին հայտարարվել է ամենաբարձ՝ վարչապետի մակարդակով, սակայն Նիկոլ Փաշինյանի՝ ամիսներ առաջ արված հայտարարությունում հստակություններ չկան։

5-րդ շարասյան առկայության մասին խոսել էր նաև Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը։ Նա, սակայն, աղմկահարույց հայտարարությունից հետո հետևողական չեղավ հանրությանն այլ մանրամասներ տրամադրելու հարցում։

«Ազատ քաղաքացի» ՀԿ նախագահ Հովսեփ Խուրշուդյանը Մնացական Սաֆարյանի հայտարարության հետ կապված նշում է՝ պաշտոնյան, գուցե, նկատի է ունեցել, որ բացահայտված դեպքեր չկան։

Հիշեցնենք, ավելի վաղ Երևանն ու Մոսկվան համաձայնության էին եկել Սյունիքում ՌԴ հյուպատոսարան հիմնելու շուրջ։ Որոշ փորձագետներ սա համարում են ռուսական ազդեցության ցանցի ընդլայնում։

Օրերս ռուսական պետական ՏԱՍՍ գործակալությունն էր անուղղակի հաստատել, որ ՀՀ պետական կառույցներում ռուսական գործակալներ կան՝ պնդելով, թե, իբր, Բեռլինը Երևանին աջակցելու է նրանցից ազատվելու համար։

Քաղաքական մեկնաբան Արմեն Հովհաննիսյանը ևս կարծում է՝ ՀՀ-ում կան քաղաքացիներ, որոնք գործում են ՌԴ-ի ցուցումներով։

Հիշեցնենք՝ Կրեմլի քննադատ, ռուս խոշոր գործարար Միխայիլ Խոդորկովսկու կողմից ֆինանսավորվող «Դոսյե» կենտրոնը 2020 թվականին զեկույց էր հրապարակել՝ պնդելով, որ Ռուսաստանը գործակալներ ունի ՀՀ գրեթե բոլոր պետական կառույցներում։ Այս հայտարարությունը հայտնվել էր ԱԱԾ-ի ուշադրության կենտրոնում, սկսվել էր ուսումնասիրություն։ Արգիշտի Քյարամյանը Factor TV-ին փոխանցել էր, որ սկսվել է ուսումնասիրություն, սակայն երբ նա հեռացվեց ԱԱԾ տնօրենի պաշտոնից և նրան փոխարինեց ռուսական սահմանապահ զորքերում ծառայություն անցած Արմեն Աբազյանը, ԱԱԾ-ն մեր գրավոր հարցմանն ի պատասխան՝ հայտարարեց, որ քրգործ չի հարուցվել։

Հովսեփ Խուրշուդյանն այստեղ դարձյալ հիշեցնում է, որ ռուսական գործակալների առկայության մասին ակնարկել էր հենց Փաշինյանը։

Ռուսական գործակալների առկայության մասին անուղղակի հայտարարել էր նաև Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

ԱԺ նախկին պատգամավոր Վարդան Խաչատրյանն այս առնչությամբ նշում է՝ բոլորին է հայտնի, որ ՀՀ-ում կան տարբեր երկրների գործակալներ։

2019 թվականի փետրվարին Նիկոլ Փաշինյանն Իրան կատարած այցի ընթացքում հայտարարել էր, որ Հայաստանում կան քաղաքական գործիչներ, որոնք ավելի շատ օտարերկրյա գործակալներ են, քան քաղաքական գործիչներ։ Չնայած նախկին իշխանությունների պնդումներին՝ Նիկոլ Փաշինյանն այդպես էլ նրանց ցանկը չհրապարակեց։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան