3,7 մլն դրամ՝ Ավինյանի աշխատասենյակի հատակի վերանորոգման համար

Լուրեր

08.04.2026 | 23:33
Հայաստանը տարածաշրջանում առաջատարն է The Economist-ի Ժողովրդավարության ինդեքսի համաձայն
08.04.2026 | 23:21
Հրադադար Իրանում․ Գերմանիայի կանցլերը զանգել է Թրամփին
08.04.2026 | 22:58
Արարատ Միրզոյանը ողջունել է Երևան ժամանած Ղազախստանի ԱԳ նախարարին
08.04.2026 | 22:45
Նիկոլ Փաշինյանը պաշտոնից ազատել է Սերգո Աթանեսյանին
08.04.2026 | 22:14
Արփինե Սարգսյանը պարգևատրել է Փրկարար ծառայության և Ոստիկանության լավագույն ծառայողներին ու ստորաբաժանումների ղեկավարներին
08.04.2026 | 22:00
ԵՏՄ-ում մնալը ձեռնտու է՝ ՀՀ-ին շահավետ գործարք է․ ԵՄ-ում չենք ունենա տնտեսական նման կարողություններ․ Մանե Թանդիլյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.04.2026 | 21:40
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Արարատի և Կոտայքի մարզերում
08.04.2026 | 21:25
ՔԿԾ-ում ներկայացվել են կալանավորների ուղեկցման նոր տրանսպորտային միջոցները
08.04.2026 | 21:10
Կմիավորվե՞ն Քոչարյանը, Կարապետյանը և Ծառուկյանը. ընդդիմության շանսերը՝ ըստ վերջին հարցումների. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.04.2026 | 21:08
Նարեկ Կարապետյան, Արամ Վարդևանյան, Գոհար Մելոյան. հայտնի է «Ուժեղ Հայաստանի» ցուցակը գլխավորող եռյակը
08.04.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Փաշինյան-Պուտին սուր խոսակցություն. ՀՀ-ն պատրա՞ստ է ՌԴ-ի հնարավոր պատժամիջոցներին
08.04.2026 | 20:46
Էստոնիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
08.04.2026 | 20:30
Ադրբեջանական բենզինի մատակարարումները Հայաստան ձեռնտու են նաև Ադրբեջանին․ Էմին Ալիև
08.04.2026 | 20:20
Հունգարիան և Ռուսաստանը գաղտնի համագործակցության համաձայնագիր են կնքել
08.04.2026 | 20:09
Պարույր Հայրիկյանն ու Վարդան Ղուկասյանը միասին են մասնակցելու ընտրություններին
Բոլորը

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի աշխատասենյակի վերանորոգելու համար ծախսվել է 3 մլն 754 հազար 920 դրամ։

Այս մասին Factor.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնում են կառույցի լրատվության վարչությունից։

Գնումն իրականացվել է առանց մրցույթի։ Այս գումարի շրջանակներում ձեռք է բերվել լամինատե հատակ և դրա տեղադրման աշխատանքների ծառայություն։

Լամինատե հատակի 1 քմ-ն քաղաքապետարանը գնել է 15 հազար 540 դրամով, ընդհանուր ձեռք է բերվել 156 քմ՝ 2,4 մլն դրամ արժեքով։ Տեղադրումն էլ արժեցել է 1,3 մլն դրամ։ Լամինատե հատակը մատակարարել և տեղադրել է «Տոփ-տեխ» ՍՊԸ-ն, որը շուկայում հայտնի է «Թոփ Ֆլոր» անունով։

Այս ընկերությունից Factor.am-ին հայտնեցին, որ այդ գնի շրջանակներում միայն եվրոպական արտադրության լամինատե հատակներ են վաճառում։ Իսկ թե ինչու շուրջ 9 հազար դոլարանոց վերանորոգումը Երևանի քաղաքապետարանը չի իրականացրել բաց մրցույթով, Տիգրան Ավինյանի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը փոխանցեց, որ աշխատանքներով զբաղվել է քաղաքապետարանի շենքերի շահագործումն իրականացնող «Գերատեսչական շենքերի պահպանման և շահագործման» ՓԲԸ-ն, որն իրավունք ուներ մեկ այլ ՍՊԸ-ից առանց մրցույթի ծառայություններ ձեռք բերել։

Երևանի քաղաքապետարանից Ավինյանի աշխատասենյակի վերանորոգումը հիմնավորում են այն հանգամանքով, որ այն 2005 թվականից մինչ այս վերանորոգման չէր ենթարկվել։

«Քանի որ քաղաքապետի աշխատասենյակի պատերի ներկը երկար տարիների ընթացքում գունաթափվել էր ու ճաքճքել, այդ պատճառով առաջացել էր պատերի հարդարման և ներկման աշխատանքների կատարման անհրաժեշտություն: Դրանք կատարվեցին քաղաքապետարանի շենքերի շահագործումն իրականացնող «Գերատեսչական շենքերի պահպանման և շահագործման» ՓԲԸ-ի մասնագետների կողմից: Նույն ընկերության մասնագետների կողմից նաև կատարվել են սանհանգույցի և լվացարանի պատերի կոսմետիկ վերանորոգման աշխատանքներ: Կոսմետիկ վերանորոգման ժամանակ օգտագործված բոլոր նյութերը ընկերությունը ձեռք է բերել 2023թ. համար հայտարարված մրցույթի արդյունքում:

Աշխատասենյակի մանրահատակը 2005թ. հատակի սվաղի խոնավ լինելու պատճառով ամբողջովին պոկվել էր, ինչով պայմանավորված որոշվել էր այն սվաղին ամրացնել պտուտակներով և խցաբութակներով (դյուբելներով), իսկ հետո՝ հատակը ամբողջությամբ ծածկվել էր գորգով:

Տարիների ընթացքում պտուտակները թուլացել էին, ծակծկել գորգը, որը շարքից դուրս էր եկել, մաշվել և կորցրել էր նախնական տեսքը ու չէր համապատասխանում աշխատասենյակի նշանակությանը: Ուստի, որոշում կայացվեց հանել գորգը, այնուհետ հին մանրահատակը ու տեղադրել լամինատե հատակ»,-Factor.am-ին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։

Factor.am-ը դիմել էր քաղաքապետի մամուլի քարտուղարին և առաջարկել վերանորոգման ընթացքում և ավարտից հետո քաղաքապետի աշխատասենյակում նկարահանումներ իրականացնել, սակայն, առաջարկը մերժվել էր։

Նիկոլ Փաշինյանի նախկին թիմակից Հայկ Մարությանի՝ քաղաքապետի պաշտոնը զբաղեցնելու ժամանակահատվածում հրապարակած տեսանյութերում քաղաքապետի աշխատասենյակն այս տեսքն ուներ։

Նարեկ Կիրակոսյան