Բաքուն Արցախի նախագահի նստավայրը վերածել է ընտրատեղամասի. ԼՈւՍԱՆԿԱՐՆԵՐ

Լուրեր

21.11.2026 | 11:33
Նավթի գները նվազել են
21.11.2026 | 11:11
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 21-ի դրությամբ
21.11.2026 | 10:50
Նարեկ Մկրտչյանը մասնակցել է Մելանիա Թրամփի վավերագրական շարքի համաշխարհային պրեմիերային
21.11.2026 | 10:25
Ամփոփիչ մրցաշարում հայտնի են կիսաեզրափակիչի զույգերը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.11.2026 | 10:15
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
21.11.2026 | 09:30
Դավիթ Սիմոնյանը հաղթել է նոկաուտով ու մեդալ ապահովել Մ-23 ԵԱ-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.11.2026 | 00:06
Էդուարդ Սպերցյանը մասնակցեց «Ալ Նասրի» նկատմամբ հաղթանակին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 23:39
Հայաստանը համերաշխություն է հայտնում Վրաստանին այս դժվարին պահին. Փաշինյան
20.11.2026 | 23:13
Հայաստանն ու Ալբանիան քննարկվել են տնտեսական համագործակցության խորացման հեռանկարները
20.11.2026 | 23:00
Լոռու մարզում գազանջատումներ կլինեն
20.11.2026 | 22:47
Թուրքական արտադրության Kizilelma անօդաչու կործանիչն աշխարհում առաջինն է անցել զինվորական ծառայության
20.11.2026 | 22:33
Վաղարշապատի կամրջի հարակից ճանապարհահատվածը ժամանակավորապես փակ կլինի երթևեկության համար
20.11.2026 | 22:19
Բաքուն հայտնում է ահաբեկչական կազմակերպության անդամ Ադրբեջանի քաղաքացիների ձերբակալության մասին
20.11.2026 | 22:04
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
20.11.2026 | 21:50
Ադրբեջանի ընդդիմության ղեկավարի կալանքի թեման ուշադրության կենտրոնում է եղել Գերմանիայի ԱԳ նախարարի՝ Բաքու կատարած այցի ժամանակ
Բոլորը

Բաքուն Արցախի հայաթափված բնակավայրերում շարունակում է պատրաստվել արտահերթ նախագահական ընտրություններին։ Հայկական բնակավայրերում ստեղծվել է 26 ընտրատեղամաս։

Ադրբեջանի նախագահի աշխատակազմի տարածքային և կազմակերպչական հարցերի վարչության պետի տեղակալ Նիյազ Ալիևը Ստեփանակերտում լրագրողների հետ զրույցում ասել է, որ այդ ընտրատեղամասերում գրանցվել է մոտ 22 հազար ընտրող։ Նրանցից 3700-ը մշտապես տեղափոխվել են այդ տարածքներ: Ավելի քան 18 հազար մարդ էլ շինարարական աշխատանքներում ներգրավված ադրբեջանցիներ են։

Այսպիսով, Բաքուն հերթական շոուն է կազմակերպում Արցախի տարածքներում՝ մեծ թվով ընտրատեղամասեր բացելով  և ընտրողների մեծ թիվ ներկայացնելով։

Նշենք, որ Ստեփանակերտում Արցախի նախագահի նստավայրը նույնպես վերածվել է ընտրատեղամասի։

Հիշեցնենք՝ Ադրբեջանի նախագահական ընտրություններին մասնակցելու է 7 թեկնածու, այդ թվում՝ գործող նախագահ Իլհամ Ալիևը։

Հավելենք, որ նախագահական ընտրություններն Ադրբեջանում պետք է տեղի ունենային 2025 թվականին, սակայն Իլհամ Ալիևը 2023 թվականի դեկտեմբերի 7-ին հրամանագիր ստորագրեց՝ 2024-ի փետրվարի 7-ին արտահերթ ընտրություններ անցկացնելու մասին։

Էմմա Չոբանյան