Բաքուն Արցախի հայաթափված քաղաքներում ընտրատեղամասեր է ստեղծում․ ովքեր են քվեարկելու՝ պարզ չէ

Լուրեր

23.07.2026 | 11:20
ԱՄՆ-ն Իրանին 12-րդ գիշերն անընդմեջ հարվածներ է հասցրել․ Թեհրանը հայտնել է Հորմուզի նեղուցում երեք լցանավեր կանգնեցնելու մասին
23.07.2026 | 11:13
ՄԻՊ-ը բարձրացրել է Արեգնազ Մանուկյանի՝ դստեր հետ հաղորդակցության սահմանափակումը վերանայելու հարցը
23.07.2026 | 11:09
Անտառային փողոցում շինարարական աշխատանքները կասեցվել են․ կառուցապատողը կտուգանվի
23.07.2026 | 11:00
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
23.07.2026 | 10:53
Սևանա լճի 1215 քմ տարածքի կառուցապատման իրավունքը չեղարկվել է
23.07.2026 | 10:44
Ռուբիոն ու Լավրովը 35 րոպեանոց հանդիպում են անցկացրել Մանիլայում․ ինչ հարցեր են քննարկվել
23.07.2026 | 10:38
Շիրակում վարորդական գործնական քննությունների մեկնարկային կետը կտեղափոխվի
23.07.2026 | 10:26
Արտարժույթների փոխարժեքները՝ հուլիսի 23-ի դրությամբ
23.07.2026 | 10:15
Յամալն ու Հոլանդը տրանսֆերային արժեքի ռեկորդ են սահմանել
23.07.2026 | 10:07
Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Եգիպտոսի նախագահին
23.07.2026 | 10:00
Հրշեջ-փրկարարները մարել են չշահագործվող կահույքի արտադրամասում բռնկված հրդեհը
23.07.2026 | 09:45
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
23.07.2026 | 09:30
Եվս մեկ աստղային ֆուտբոլիստ համալրել է «Ինտեր Մայամին». ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.07.2026 | 23:29
СHP-ի նկատմամբ ճնշումների ֆոնին՝ Թուրքիայի ընդդիմության առաջնորդը հայտնել է նոր կուսակցություն ստեղծելու մասին
22.07.2026 | 23:22
Հայ հրաձիգները ևս մեկ ոսկե մեդալ նվաճեցին ԱԱ-ում
Բոլորը

Բաքուն փետրվարի 7-ին անցկացվելիք արտահերթ նախագահական ընտրությունների համար որոշել է ընտրատեղամասեր բացել հայաթափված ու դատարկված Արցախի բնակավայրերում։ Մասնավորապես, ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ, ստեղծվել է 26 ընտրատեղամաս։ Այս մասին հայտարարել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Մազահիր Պանախովը։

Նա նշել է, որ ընտրատեղամասեր են ստեղծվել դատարկված Ստեփանակերտում, Ասկերանում, Մարտակերտում և Իվանյանում։

«Տեղամասերը, որոնք մենք ստեղծել ենք ազատագրված տարածքներում, պետք է օրինակ ծառայեն այլ վայրերում ստեղծվածներին։ Նկարահանումներ պետք է իրականացվեն այդ տարածքներում ստեղծված տեղամասերում»,- ասել է Պանախովը։

Ի դեպ, նա չի հստակեցրել, թե էթնիկ զտման ենթարկված Արցախում ովքեր են մասնակցելու ընտրություններին, եթե այնտեղ ոչ ոք չի բնակվում։

Նշենք, որ Ադրբեջանի նախագահական ընտրություններին մասնակցելու է 7 թեկնածու, այդ թվում՝ գործող նախագահ Իլհամ Ալիևը։

Հավելենք, որ նախագահական ընտրություններն Ադրբեջանում պետք է տեղի ունենային 2025 թվականին, սակայն Իլհամ Ալիևը 2023-ի դեկտեմբերի 7-ին հրամանագիր ստորագրեց՝ 2024-ի փետրվարի 7-ին արտահերթ ընտրություններ անցկացնելու մասին։

Էմմա Չոբանյան