Թուրքիան դեկտեմբերին ՌԴ-ից նավթի ներկրման նոր ռեկորդ է սահմանել

Լուրեր

07.11.2026 | 12:15
Վթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանում
07.11.2026 | 11:55
Երևանի կենտրոնում փոշու պարունակությունը հինգ օր գերազանցել է թույլատրելի սահմանը
07.11.2026 | 11:33
ԱԺ վարչատնտեսական վարչության պետի նկատմամբ ծառայողական քննություն է նշանակվել
07.11.2026 | 11:11
Նավթի գները նվազել են
07.11.2026 | 10:54
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
07.11.2026 | 10:33
Ռոբերտ Փիլիպոսյանը՝ կայծակնային շախմատի Մ-20 ԱԱ-ի բրոնզե մեդալակիր
07.11.2026 | 10:22
Արմեն Գրիգորյանը վերընտրվել է Գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի անդամ
07.11.2026 | 09:42
Հայաստանը, ԱՄՆ-ն և Ադրբեջանը սկսել են TRIPP-ի տեխնիկական պլանավորման աշխատանքները
07.11.2026 | 09:30
Նորբերտո Բրիասկո Բալեկյանը գոլ է խփել Արգենտինայի առաջնությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
06.11.2026 | 22:08
2027 թվականին Սևանի ափին ճեմուղի կկառուցվի, Ստեփանավանում՝ 15 բազմաբնակարան շենք․ նախատեսվում է 5,1 մլրդ դրամ
Բոլորը

Ռուսաստանից Թուրքիա նավթի մատակարարումները դեկտեմբերին հասել են ռեկորդային մակարդակի։ Կոմերսանտին հայտնի է դարձել, որ ռուսական նավթային ընկերությունները շարունակում են մեծացնել ծովով նավթի առաքումները Թուրքիա, հիմնականում՝ Բալթյան նավահանգիստներից։

Դեկտեմբերին Թուրքիան ռուսական նավթի ներկրման նոր ռեկորդ է սամանել՝ օրական 444,000 բարել, որը կապված է ադրբեջանական SOCAR-ին պատկանող թուրքական Star նավթավերամշակման գործարանի մատակարարումների ավելացման հետ։

Բացի այդ, Թուրքիա տանող երթուղին պարունակում է նաև նյութատեխնիկական օգուտներ՝ Սուեզի ջրանցքով նավթի մատակարարումների համեմատ:

2023 թվականի դեկտեմբերին Թուրքիան ծովով ներմուծել է ռուսական նավթի ռեկորդային ծավալներ, որը հասել է օրական 444 հազար բարելի՝ ըստ Kpler-ի տվյալների։ Այդ ծավալների մոտ 70 տոկոսն առաքվել է թուրքական Ալիագա նավահանգստով։ Դեկտեմբերին սահմանված ռեկորդային ցուցանիշը կազմում է այդ ամսում Ռուսաստանի ընդհանուր ծովային արտահանման մոտ 13%-ը։ Արտասահման ռուսական ծովային մատակարարումների ևս 76%-ն ուղղվել է Հնդկաստան և Չինաստան:

Նոյեմբերին Ռուսաստանը Թուրքիային մատակարարել է օրական մոտ 432 հազար բարել նավթ։

Նախնական տվյալները ցույց են տալիս, որ ռուսական նավթի արտահանումը Թուրքիա հունվարին նույնպես կգերազանցի օրական 400 հազար բարելը։ Ռուսական մատակարարումները Թուրքիա սկսեցին կտրուկ աճել հոկտեմբերին, երբ LUKOIL-ը սկսեց փոխադրումներն ադրբեջանական SOCAR-ին պատկանող թուրքական Star նավթավերամշակման գործարան։

Լրատվամիջոցը նշում է, որ անցյալ տարվա ընթացքում Թուրքիան եղել է նաև ռուսական դիզվառելիքի ամենամեծ ներկրողը։

Թուրքիա նավթի և վառելիքի մատակարարումների զգալի աճը ՌԴ նավթի և նավթամթերքի նկատմամբ պատժամիջոցների էմբարգոյի հետևանքն է։

Էմմա Չոբանյան