Եգիպտոսը սպառնում է առգրավել ռուսական ավիաընկերությունների 27 ինքնաթիռ

Լուրեր

27.11.2026 | 15:41
Սպիտակի համայնքապետարանը խոչընդոտում է «Բարոյական արժեքներ»-ի նախընտրական ավտոերթը․ «Անկախ դիտորդ»
27.11.2026 | 15:30
Բեգլարյանը Սիմոնյանին կոչ է անում հայ գերիներին հասցեագրված նամակներն իր հետ Ադրբեջան տանել
27.11.2026 | 15:22
Բայրամովը հայտարարել է, որ Ադրբեջանն ընդլայնում է Հայաստան մատակարարվող ապրանքների ցանկը
27.11.2026 | 15:19
ԱԺ-ում ընդդիմության նախաձեռնած քննարկումը տապալվեց // Լարսը բացվել է երթևեկության համար․ ԼՈՒՐԵՐ
27.11.2026 | 15:15
Անդորրայի ակումբն առաջին հաղթանակն է տարել եվրագավաթներում
27.11.2026 | 15:07
Սերժ Սարգսյանը վճարունակ չէ կիրառված արգելանքի պատճառով
27.11.2026 | 14:58
20 000 կարմրախայտի մանրաձուկ է Գետիկ բաց թողնվել. ՇՄ նախարար
27.11.2026 | 14:49
Կասեցվել է «Էջմիածին կաթ» ընկերության արտադրատեսակների արտադրությունը
27.11.2026 | 14:40
Արթուր Վանեցյանի հորեղբորորդին՝ ապօրինի գույքի բռնագանձման գործով պատասխանող
27.11.2026 | 14:38
Հարություն Հարությունյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
27.11.2026 | 14:31
Արտավազդ Քարամյան․ «Գևորգ Ղազարյանի հետ հանդիպումն ինձ հավատ ներշնչեց»
27.11.2026 | 14:21
ԱՄՆ-ն Գրենլանդիայում ռազմական բազան ընդլայնում է․ 500 միլիոն դոլարի ծրագիր է դիտարկվում
27.11.2026 | 14:14
Մեսրոպ Մանուկյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
27.11.2026 | 14:07
Ջերմաստիճանը կնվազի, որոշ շրջանում ձյուն կգա
27.11.2026 | 13:59
Հաստատվել է բուհերի 2027-2028 ուստարվա մասնագիտությունների և ընդունելության քննությունների ցանկը
Բոլորը

Օդային տրանսպորտի դաշնային գործակալությունը «Աերոֆլոտ» և «Ռոսիա» ավիաընկերություններին խնդրել է կալանման սպառնալիքի պատճառով 27 ինքնաթիռներով Եգիպտոս չթռչել, գրում է «Իզվեստիա»-ն՝ հղում անելով գերատեսչության Telegram-ի հաղորդագրությանը։

Մասնավորապես, «Աերոֆլոտ»-ին խորհուրդ չի տրվում թռչել Արաբական Հանրապետություն տասը Airbus A320, չորս A321, մեկ A350 և ինը Boeing 777-300ER, իսկ «Ռոսիա»-ին՝ երեք Boeing 737-800 ինքնաթիռներով:

Աղբյուրի համաձայն՝ ավիացիոն արդյունաբերությունը կարգավորող մարմինը նախազգուշացումներ է ուղարկել փակ ուղիներով Եգիպտոսի օդանավակայաններում ինքնաթիռի առգրավման վտանգի մասին տեղեկատվություն ստանալուց հետո։ Սակայն ներկայում ավիաընկերություններն այդ ինքնաթիռներով չեն թռչում արաբական երկիր, հավելել է աղբյուրը։

Ըստ «Աերոֆլոտ»-ի կայքի տվյալների՝ ավիաընկերությունը թռիչքներ է իրականացնում դեպի Եգիպտոս՝ օգտագործելով Airbus A320 neo ինքնաթիռը:

Այնուամենայնիվ, անցյալ տարի «Աերոֆլոտ»-ն ու «Ռոսիա»-ն Ռոսավիացիայի ցուցակագրած ինքնաթիռներով թռչում էին ոչ միայն Եգիպտոս, այլև այլ երկրներ: Այս ինքնաթիռները պատկանում են Պետական տրանսպորտային լիզինգային ընկերությանը: Իռլանդիայի Գերագույն դատարանը նախորդ տարվանից փորձում է նրանից խլել 37 ինքնաթիռ։

Բացի վերը նշված 27-ից՝ ևս տասը շահագործում են S7, Aurora և Yamal ավիաընկերությունները, որոնք չեն թռչում Եգիպտոս, նշել է «Իզվեստիա»-ի աղբյուրը։