Թուրքիան շարունակում է Սիրիայում և Իրաքում ռմբակոծությունները

Լուրեր

07.11.2026 | 17:57
Վանաձորում, Արարատում և Հրազդանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
07.11.2026 | 17:30
Ծանրորդ Էմմա Պողոսյանն աշխարհի առաջնությունում 8-րդն է
07.11.2026 | 17:01
Տավուշի քրեական ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերքի թաքստոցը․ երկու տղամարդ ձերբակալվել է. ՆԳՆ
07.11.2026 | 16:24
TRIPP-ը անձամբ Թրամփի անձնական պրոյեկտը չի, այն բիզնես պրոյեկտ է, խնդիր չենք ունենա.Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 16:10
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 7-ի դրությամբ
07.11.2026 | 15:54
Եթե թուրքերն ուզենան հարձակվեն, մենք չենք հասցնի հզորանանք, որևիցե բան չենք հասցնի. Սիմոնյանը՝ սփյուռքահային. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 15:43
Ռումբի տեղադրման մասին սպառնալիքներ՝ եվրոպական հեռուստաընկերություններին․ նամակները ստորագրված են եղել «Միխայիլ Անդրոպով» անունով
07.11.2026 | 15:25
Ինչի՞ պետք է կարողանանք ինչ որ տեղ տեղաշարժվենք, իսկ ադրբեջանցին մի տեղից մյուսը չկարողանա. Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 15:06
ԱՄՆ-ն մինչև 20 մլն դոլար պարգևատրում է առաջարկում Իրանի միջուկային ծրագրի մասին տեղեկությունների համար
07.11.2026 | 14:41
Հանրապետության մեծ մասում ձյուն կտեղա. բուք և սառնամանիք է սպասվում
07.11.2026 | 14:19
Կաթնամթերքում հայտնաբերված մանրէների ոչ բոլոր տեսակներն են վտանգավոր․ ՍԱՏՄ-ն՝ Փաշինյանի հանձնարարությունից հետո
07.11.2026 | 14:06
5000 դոլարի դիմաց սպանություն էին նախապատրաստում․ Արմավիրում երեք տղամարդ է ձերբակալվել․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
07.11.2026 | 13:59
Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Համաշխարհային հայկական գագաթնաժողով 2026»-ի պանելային քննարկմանը
07.11.2026 | 13:33
Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետը մասնակցել է MaskOFF պանելային քննարկմանը
07.11.2026 | 13:08
Ալիկ Սարգսյանի մարզպետության տարիներին 1480 հա հող է տրամադրվել ձևական մրցույթներով․ Դատախազությունը դիմել է դատարան
Բոլորը

Թուրքիայի զինված ուժերը շաբաթ և կիրակի օրերին շարունակել են օդային հարվածներ հասցրել Հյուսիսային Իրաքում և Սիրիայում քուրդ զինյալների ուղղությամբ։ Մասնավորապես, Անադոլու գործակալությունը հայտնում է, որ անվտանգության աղբյուրներից ստացված տեղեկատվության համաձայն՝ Իրաքում Թուրքիայի անվտանգության ուժերի վրա հարձակումից հետո MİT-ը (Թուրքիայի հետախուզական ծառայությունը) հարձակումներ է իրականացրել Սիրիայում PKK/YPG-ի վերահսկողության տակ գտնվող ռազմական, հետախուզական, էներգետիկ ենթակառուցվածքային օբյեկտների, ինչպես նաև պատասխանատու պաշտոններ զբաղեցնող անձանց վրա։

Նշվում է, որ Սիրիայում MİT-ի գործողության հետևանքով ոչնչացվել է 23 թիրախ, այդ թվում՝ 5 կրիտիկական ենթակառուցվածքային օբյեկտներ, 3 կառավարման կետ, 8 ռազմական դիրք, 2 զինամթերքի պահեստ, 2 նյութատեխնիկական պահեստ, 2 տեխնիկական սարքավորումների պահեստ և մեքենա։

Բացի այդ, հաղորդվում է, որ ավիահարվածների հետևանքով Իրաքի հյուսիսում՝ Մեթինի և Գարայի շրջանում, չեզոքացվել է PKK-ի 10 զինյալ։ Նշվում է, որ Իրաքում գործողության արդյունքում սպանվել է տեղի PKK-ի ղեկավարներից Հյուլ Մերջենը։

Նշենք, որ հունվարի 12-ին Թուրքիայի ՊՆ-ն հայտարարել էր, որ 9 թուրք զինվոր է զոհվել Հյուսիսային Իրաքում գտնվող բազայի վրա հարձակման հետևանքով։

Էմմա Չոբանյան